ՆԱՍԱ-ի գիտնականները Մարսի վրա արտասովոր անցք են հայտնաբերել
ՆԱՍԱ-ի գիտնականներն անհասկանալի անցք են հայտնաբերել Մարսի մակերևույթին: Այն նկատել են Mars Reconnaissance Orbiter մարսագնաց սարքից ստացված լուսանկրաներն ուսումնասիրելիս:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ հղում անելով Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային գործակալության կայքին, արտասովոր անցքը գտնվում է Կարմիր մոլորակի ամենաբարձր լեռներից մեկի ստորոտին:
Մասնագետներն ուշադրություն են դարձրել կազմավորման արտասովոր ձևին: Այն ունի 35 մետր տրամագիծ, որի շուրջ ձևավորվում է կատարելապես հարթ խառնարանը, իսկ ստորին հատվածում գտնվում է հարթ հատակով քարանձավը:
Անցքը շրջապատված է լավայով, ինչը հիմք է տալիս մասնագետներին պնդելու, որ այն հրաբխի կողային բացվածքն է:
ՆԱՍԱ-ից հայտնում են, որ հայտնագործությունը «հատուկ ուշադրության» է արժանի, քանի որ մեծ է այնտեղ կյանք հայտնաբերելու հավանականությունը, բացի այդ նման անցքերը հնարավոր է կիրառել որպես թաքստոց տիեզերանավերի և մարսագնացների, հետագայում նաև տիեզերագնացների համար:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում