Ճարպակալումը նպաստում է օրգանիզմի վաղաժամ ծերացմանը․ հետազոտություն
Ճարպակալումը նպաստում է օրգանիզմի վաղաժամ ծերացմանը եւ բարձրացնում է վաղաժամ մահվան վտանգը, ինչպես պարզել են Կանադայում Կոնկորդիայի համալսարանի գիտնականները։
Science Alert-ը տեղեկացնում է, որ փորձագետները վերլուծել են ավելի քան 200 գիտական աշխատանքներ՝ նվիրված մոլեկուլյար եւ բջջային մակարդակներում օրգանիզմի վրա, այդ թվում իմունային համակարգի, կոգնիտիվ եւ այլ ֆունկցիաների վրա ճարպակալման ազդեցությանը։ Ինչպես պարզվել է, ավելորդ քաշը մարդկանց մոտ ծերացման հետ կապված քրոնիկ հիվանդությունների վաղ զարգացման հակում է առաջացնում։ Գիտնականները համարում են, որ ճարպակալումը ոչ միայն արագացնում է ծերացումը, այլեւ հանդիսանում է դրա տեսակ, քանի որ երկու դեպքում էլ գործում են նույն կենսաբանական մեխանիզմները։
Ինչպես պարզել են հետազոտողները, ճարպակալումը նպաստում է միտոխոնդրիաների վաղ դիսֆունկցիային, համակարգային բորբոքմանը, իմունային համակարգի թուլացմանն ու տելոմերների կրճատմանը։
Մասնագետների տվյալներով՝ ամբողջ աշխարհում ճարպակալումից եւ ավելորդ քաշից տառապում է ավելի քան 2 միլիարդ մարդ, ընդ որում, հիվանդացության ցուցանիշները 1975 թվականից եռապատկվել են, իսկ երեխաների եւ դեռահասների շրջանում՝ տասնապատկվել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում