Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Արմեն Գևորգյան. Եվս մեկ անգամ՝ կորոնավիրուսի մասին

Մեկ անգամ ևս իմ պարտքն եմ համարում ընդգծել. ձեռնարկվող քայլերը և մոտեցումներն առայժմ կրում են հատվածային բնույթ, և կա մեծ մտավախություն, որ չեն տալու ակնկալվող արդյունքը։

Գովելի է ՊՆ հրամանը բանակում անհրաժեշտ սահմանափակումների և միջոցառումների մասին։ Ես իմ նախորդ հրապարակման մեջ այդ հարցը կարևորել էի։ Մյուս կողմից, դա ամբողջական չէ, որոշակի զարգացումների դեպքում կարող է բավարար չլինել. միայն արձակուրդների և հարազատների հետ շփումների սահմանափակումներով ռիսկերը չեն վերանում։ Մի քանի կետ, որի շուրջ ուշադրություն եմ ուզում հրավիրել.

Ա/ սպայական կազմը շարունակում է իր բնականոն կյանքը, շփումներն արտաքին աշխարհի հետ, և հետո վերադառնում է զորամաս, հետևաբար՝ վիրուսի ներթափացման մեծ ռիսկ է մնում։

Բ/ Հենց այսօրվանից անհրաժեշտ է սկսել զորանոցների ամենօրյա տոտալ պրոֆիլատիկ ախտահանումներ և շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ վտանգը չի վերացել։

Գ/ Հենց այսօրվանից կտրուկ պետք է մեծացնել ճաշարաններում մաքրության, ախտահանման պայմանները, սպասարկող անձնակազմի հանդերձանքի խստացումը։ Վերջին ուսումնասիրությունները պնդում են, որ էֆեկտիվ պրոֆիլատիկ նշանակություն ունի տաք թեյը, հետևաբար՝ զորքն այս փուլում պետք է ունենա դրա հնարավորությունը ողջ օրվա ընթացքում։

Դ/ Ապահովել զինծառայողների ամենօրյա պարտադիր տաք ցնցուղը՝ հնարավորինս հիգիենիկ պայմաններում, և ընդհանրապես սկսել լուծել զինվորների առանձնացված հիգիենայի հարցերը

Ե/ վերանայել զինծառայողների ամենօրյա ուսումնամարզական գրաֆիկը՝ հնարավորինս ապահովագրելով նրանց մրսածությունից, իմունիտետը ճնշող այլ հանգամանքներից
Ի դեպ, նույնատիպ պրոֆիլակտիկ միջոցառումներ իշխանությունը պետք է ձեռնարկի նաև ազատազրկման վայրերում և ծերանոցներում։ Վերջիններս պետք է լինեն առանձնակի ուշադրության կենտրոնում։

Հաջորդը. Այդպես էլ անհասկանալի է Իրանի հետ ուղևորափոխադրման սահմանափակումների հարցը։ Կարծես, թե ուղևորափոխադրումները շարունակվում են և, որքան հասկանում եմ, սահմանափակումից ընդհուպ մինչև 1-2 օր առաջ Իրանից մարդիկ, խմբեր են ժամանել Հայաստան, որոնք մոնիտորինգից դուրս են։ Այդ մարդիկ կարող են լինել բուհերում, սրճարաններում, ամենուր. ո՞րն է երաշխիքը, որ նրանք վիրուսակիր չեն՝ հաշվի առնելով ինկուբացիոն շրջանը։

Շատ երկրներ սահմանափակումներ են մտցրել դեպի Իտալիա ուղևորափոխադրումների հարցում։ Մենք առայժ հպարտանում են 50 եվրոյով Իտալիա մենելու հնարավորությամբ։ Շարունակվում են թռիչքները Միլան և Հռոմ։ Ի դեպ, Միլանը ինքը գտնվում է գրեթե կարանտինային վիճակում, փակ են զգալի թվով վայրեր։

Արդյո՞ք պատշաճ վերահսկողության տակ են վերցված մեր այն կազմակերպությունները, որտեղ շատ են լինում Չինաստանից և Իրանից հյուրեր, օրինակ՝ բուհերը։

Շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, էապես խստացրել են հանրային սննդի օբյեկտներին ներկայացվող պահանջները։ Պարտադրված են հագուստի, հանդերձանքի, սպասքի լվացման, ընդհանուր ախտահանման բավական խիստ նորմեր։ Արդյո՞ք մեր իշխանությունները քայլեր ձեռնարկել են այդ ուղղությամբ։ Նույնը պետք է վերաբերի դպրոցներում, բուհերում, մանկապարտեզներում գործող բուֆետներին և ճաշարաններին։

Կարծում եմ՝ կա անհրաժեշտություն պետբյուջեի հաշվին ձեռք բերել մեծ թվով դիմակներ և դրանք բաժանել մանկապարտեզներում և դպրոցներում։ Նորից ուշադրություն հրավիրեմ հետևյալ հարցի վրա. ունե՞նք արդյոք բավարար պաշար՝ անհրաժեշտ դեղորայքի և այլ պարագաների։ Պատրա՞ստ է արդյոք մեր բուժհամակարգը բոլոր, այդ թվում՝ վատագույն սցենարներին։ Հարցը տալիս եմ հատկապես այն դեպքի համար, եթե անհրաժեշտ լինի սահմանափակել մարդկանց և ապրանքների տեղաշարժը՝ Իրանից բացի մեր մյուս սահմանակից երկրների հետ։

Ես արտահայտում եմ իմ գործնական մտահոգությունները՝ հաշվի առնելով աշխարհում և հատկապես հարևան երկրներում իրավիճակի անցանկալի զարգացման փաստը։ Սա հենց այն դեպքն է, երբ քաղաքացիները պետք է զգան պետության ներկայությունն իրենց կյանքում՝ այն, որ պետությունն իրենց մասին հոգ է տանում։ Հիմա է պետք լրջագույն քայլեր անել՝ վատագույնից խուսափելու համար, անգամ՝ եթե ոմանց այդ քայլերը չափազանցված թվան։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ