Samsung-ը փակել է ծալովի հեռախոսների արտադրությունը
Samsung ընկերությունը ժամանակավորապես փակել է հարավկորեական Կումի քաղաքի իր գործարանը, որը ծալովի հեռախոսներ է արտադրում: Պատճառը աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի նշանների հայտնաբերումն է, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ գործարանի աշխատակցի մոտ կորոնավիրուսի ախտանշանները հայտնաբերվել են շաբաթ, նա եւ նրա գործընկերները կարանտինի են ուղարկվել: Samsung-ը միջադեպին արձագանքել է Կումիում գործարանը ժամանակավորապես փակելով: Հաղորդվում է, որ ընկերության սմարթֆոնների մեծ մասը հավաքվում է Վիետնամում եւ Հնդկաստանում, սակայն Կումիում է կենտրոնացած ծալովի Galaxy Z Flip-ի եւ Galaxy Fold-ի արտադրությունը:
Galaxy Z Flip ծալովի դեվայսը ստացել էր iFixit-ի մասնագետների ոչ միանշանակ գնահատականը, որոնք այն անվանել էին փոշեհավաք: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սարքի դիսփլեյը ճաքել է Մեծ Բրիտանիայում սարքի տիրոջ կողմից այն առաջին անգամ բացելիս:
Galaxy Z Flip սմարթֆոնը ներկայացվել է փետրվարի 11-ին Unpacked միջոցառման ժամանակ: Դեվայսն ունի 2 դիսփլեյ, որոնցից մեկն ունի Super AMOLED ճկուն մատրիցա եւ երկու մասի է ծալվում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում