Windows 10-ի թարմացումը հանգեցրել է մահվան կապույտ էկրանի
Windows-ի օգտատերերը բողոքել են KB4532693 թարմացումից: Այն պետք է շտկեր «մահվան կապույտ էկրանի» հետ կապված խնդիրը, սակայն մեծացրել է սխալների թիվը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Windows Latest-ին:
Ֆորումներում օգտատերերը խորհուրդ են տվել ջնջել թարմացումը: Նրանց խոսքով՝ համակարգային թարմացումը առաջացնում է BSoD սխալը, որը հայտնի է որպես «մահվան կապույտ էկրան»: Մի շարք դեպքերում թարմացման պատճառով համակարգը չի կարողանում բեռնվել: Նրանց խոսքով՝ միակ լուծումը համակարգի վերականգնումն է:
Microsoft-ի կայքում ասվում է, որ KB4532693-ը թողարկվել է փետրվարի 11-ին եւ պետք է շտկեր սխալները, որոնք ավելի վաղ առաջացել էին KB4532695-ի պատճառով: Փետրվարի սկզբին օգտատերերը բողոքել են համակարգի բազմաթիվ սխալներից, սակայն նրանք նկատել են, որ թարմացումը կրկին համակարգային սխալի է հանգեցնում:
Պարբերականի խոսքով՝ Windows 10-ի համար թարմացումները դժվար է վերահսկել, քանի որ դրանք տեղադրվում են համակարգչի վրա ավտոմատ կերպով:
Ըստ ֆորումներում գրառումների՝ խնդիրը պետք է լուծել թարմացումը հեռացնելով կամ սարքերը անջատելով: Հունվարի 14-ին Windows 7-ը ճանաչվել է հնացած եւ զրկվել պաշտոնական աջակցությունից:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում