Գիտնականները ստեղծել են թեւնոց, որը կպաշտպանի գաղտնալսումից
Չիկագոյի համալսարանի գիտնականները ներկայացրել են նոր թեւնոց, որը ունակ է խլացնել օգտատերերի շուրջը գտնվող միկրոֆոնները։ Հետազոտողները կարծում են, որ էժանագին սարքը թույլ կտա պահպանել մասնավոր զրույցների գաղտնիությունը, հայտնում է HighTech-ը։
«Ներկա իրականության մեջ ցանկացած մարդու ձայնը շատ հեշտ է ձայնագրել, քանի որ ձայնագրող սարքերը մեր շրջապատում գնալով ավելանում են։ Մեր թեւնոցը օգտագար պաշտպանություն է անձնական տվյալների գրոհից։ Առայժմ այն կարելի է միայն ժամանակավոր օգտագործել՝ թեւնոցը պետք է ակտիվացնել, երբ ինչ-որ գաղտնի բան եք ուզում ասել։ Այդ ժամանակ սարքը կխլացնի օգտատիրոջ շուրջը գտնվող բոլոր միկրոֆոնները»,- նշել է Չիկագոյի համալսարանի դոցենտ Պեդրո Լոպեսը, ով աշխատում է նախագծի վրա։
Գիտնականները հենվում են National Public Media-ի տվյալների վրա, որոնց համաձայն, մեծահասակ ամերիկացիների 24 տոկոսն արդեն օգտագործում է սմարթ-դինամիկները, որոնք արտադրել են Amazon-ը եւ Google-ը։ Թեւնոցի cyberpunk նախատիպը կարելի է պատրաստել ընդամենը 20 դոլարով։
Մինչ շուկա հանելը գիտնականները ծրագրում են փոխել սարքի դիզայնը։ Առայժմ խոշոր սարքը հագեցած է 24 հաղորդիչներով, որոնցից յուրաքանչյուրը կոճակը սեղմելիս ուլտրաձայնային ազդանշաններ է ուղարկում բոլոր կողմեր։ Ձայնն աննկատելի է մարդու ականջների համար, սակայն միկրոֆոնները, որոնք կլինեն մոտակայքում, կձայնագրեն ոչ թե օգտատիրոջ խոսակցությունները, այլ բարձր հաճախականությամբ ձայներ եւ այլ աղմուկներ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում