Մեթյու Բրայզան առաջարկում է ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիան փոխարինել ԵՄ-ով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է բանակցությունների ավելի բարձր մակարդակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ատրգործնախարարների և նախագահների մասնկացությամբ: Այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Նրա կարծիքով, ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները կարող են որոշիչ դերակատարություն ունենալ կարգավորման հարցում:
Բրայզան հիշեցրեց, որ բանակցային գործընթացի շրջանակ գոյություն ունեն, այսպես կոչված, Մադրիդյան փաստաթուղթն է, սակայն գործընթացն այդպես էլ առաջ չի շարժվում:
«Անհրաժեշտ են արտաքին խաղացողներ, երրորդ երկրների առաջնորդներ, որոնք կհավաքվեն և կասեն՝ «Եկել է ժամանակը: Ստանձնեք կարգավորման շրջանակները, որոնք գոյություն ունեն այսքան տարի և պայմանավորվեք, ավարտեք բանակցությունները»», - ասաց նա ադրբեջանական «Report»-ին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կազմը, Բրայզան հայտարարեց, որ նրա կարծիքով, «ԱՄՆ-ն ու Ռուսաստանն անհրաժեշտ են որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ»:
«Լավ կլիներ, եթե երրորդը լիներ Եվրամիությունը, դա ավելի լավ է, քան երբ համանախագահ երկիր է լինում ինչ-որ առանձին պետություն: ԵՄ-ն ուժեղ է, այն միասնական խումբ է միջազգային քաղաքականության մեջ, այնպես որ կարծում եմ դա իմաստ ունի», - ասաց նա:
Zham.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է