ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ աստիճան
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը 68-րդ տեղում է: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել, բայց 527 վարկանիշային միավորով նահանջել է մեկ աստիճան:
Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: ՖԻՖԱ դասակարգման առաջատարն է Բրազիլիայի հավաքականը, որն ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված առաջին թիմն է: Արգենտինայի հավաքականը երկրորդ տեղում է, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան ու Իսպանիան:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 11-րդն է, Ռումինիան՝ 46-ը, Դանիան՝ 51-ը, Չեռնոգորիան՝ 52-ը, իսկ Ղազախստանը՝ 102-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի կանցկացնի հունիսի 10-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի թիմին: Հունիսի 4-ին Արթուր Պետրոսյանի թիմը Երեւանում ընկերական հանդիպում է անցկացնելու Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականի հետ:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն