Հավերժական նեգատիվիզմ. Երևի այս ամենը օրինաչափ է «հեղափոխական ժամանակների» համար
Առաջներում (ուսանող ժամանակ) շատ էի զարմանում, երբ կարդում էի, թե ինչպես են ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ մահապատժի ենթարկել դարի խոշորագույն քիմիկոս-բնագետ Լավուազեին, մեղադրելով հակահեղափոխության մեջ: ՈՒղղակի հավատս չէր գալիս. հեղափոխություն, էն էլ - մեծ:
Սովորեցնում էին, թե սոցիալական հեղափոխությունները խթանում են մարդկության առաջընթացը, իսկ ես մտածում էի - եթե ոչնչացնում են ստեղծագործական միտքը և դրա կրողներին, ինչ պրոգրեսի մասին են խոսում:
Մեկ այլ առաջամարտիկ - Վլադիմիր ՈՒլյանով(Լենին) անունով, հայտարարում էր, որ մտավորականներն ու գիտնականները հակահեղափոխական «կղանք» են, որոնց պիտի պարզապես գնդակահարել: Շատ շուտով ամեն տեսակ Բունիններին և Նաբոկովներին, Պիտիրիմ Սորոկիններին և Ռախմանինովներին լցրին շոգենավերն ու արտաքսեցին Ռուսաստանից: Հանուն մարդկության առաջընթացի:
Այս փաստն էլ չէր ուղեղիս պառկում: Բայց հիմա, բոլորովին թարմ իրադարձությունների տպավորությամբ, ասես, ամենը դառնում է հասկանալի: Երբ համացանցում որևէ պրոֆեսոր կամ իր բնագավառի լուրջ մասնագետ մտահոգություն կամ կարծիք է հայտնում ընթացիկ խնդիրների մասին, որոնք տարբերվում են հեղափոխական տափակ դոգմաներից, ապա միայն տեսեք լուտանքների և հայհոյանքների կրակահերթերը նրանց դեմ, որ արձակվում են շարիկովների «սան-էպիդ» բրիգադների կողմից: Երևի այս ամենը օրինաչափ է «հեղափոխական ժամանակների» համար:
Աստված խելք տա բոլորին:
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով