Հեռացե՛ք առանց մեկնաբանության ու բացատրության
Դուք ի՞նչ իշխանություն եք, ի՞նչ հրամանատար ու պաշտպանության նախարարություն եք, ի՞նչ հայ մարդ եք, ի՞նչ բարոյականություն ունեք: Հա զոհեր ու զոհեր: Գոնե հեռացե՛ք, հեռացեք առանց մեկնաբանության ու բացատրության: Դատ ու դատաստան էլ չկա, որ դատի ձեզ: Ուղղակի հեռացե՛ք:
Թող գան նրանք` ովքեր կարգ ու կանուն կհաստատեն, չեն կարող` թող նրանք էլ հեռանան: Էդ ԱԺ-ն քնա՞ծ է: Չի՞ կարող մի օրենք ընդունել, որ բանակում նման ամեն մի դեպք կարգավորվում է օրենքի ուժով` պատվազրկվում է հրամանատարը և ցրվում է ստորաբաժանումը: Թե՞ դուք մանկական խաղերի բեմադրիչներ եք: Դուք ո՞ւմ դեմ եք չպատերազմում ու հա զոհեր տալիս: Թշնամո՞ւ, թե՞ սեփական ժողովրդի:
Հիմա ո՜նց է տրոփում ամեն մի զինվորի մոր սիրտը: Էս ի՞նչ եք անում:
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով