Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Բյուջետային ավիաընկերությունների կասկածելի հմայքը

Իշխանությունները հպարտորեն նշում են միանգամից երկու բյուջետային ավիաընկերությունների մուտքը Հայաստան։ Այս տարի իրականություն դարձած թռիչքները իսկապես հասանելի դարձրեցին մեր քաղաքացիների համար եվրոպական մի շարք ուղղություններ։

Սակայն պետք է հասկանալ, որոնք են բյուջետային ավիաընկերությունների հետ կապված խնդիրները և դիտարկել գործընթացի առավելությունների նկատմամբ թերությունների հարաբերակցությունը։ Մի կողմ թողնելով անհարմարավետության և աբսուրդային իրավիճակների խնդիրները, քանի որ դրանք լոկալ, սուբյեկտիվ են՝ դիտարկենք որոշ համեմատաբար մակրոխնդիրներ, որոնց բախվում է երկիրը այս նոր գործընթացների մեկնարկով։

Նախ ի սկզբանե հայտարարվում էր, որ Շիրակի մարզի զարգացման՝ Գյումրիում ակտիվության բարձրացման նպատակով, այդ ավիաընկերություններն իրենց գործունեությունը կծավալեն հիմնականում Գյումրիի օդանավակայանից։ Մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ թռիչքների բացարձակ մեծամասնությունն իրականացվում է Երևանից։ Եթե խնդիր է դրվել Գյումրին դարձնել զարգացած տուրիստական կենտրոն, իսկ դրա բոլոր հնարավորությունները կան, ապա «լոուքոսթերների» թռիչքների մեծամասնությունը պետք է իրականացվեին հենց Շիրակի օդանավակայանից, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում։ Դա կստեղծեր հնարավորություն, որ հնարավոր օտարերկրյա այցելուները /նրանց այցելությունները ևս քննարկման առարկաեն/ առաջին հերթին կայցելեին Գյումրի, իսկ այնուհետև Երևան և Հայաստանի մնացած վայրերը։ Դա իր հերթին կբերեր Գյումրու տուրիստական նշանակության օբյեկտների և կոմունիկացիաների զարգացման։ Սա պարզ լուծում պահանջող խնդիր է, որը սակայն անհասկանալի պատճառներով անտեսվեց։

Հաջորդը. Վարչապետն իր ելույթներում ուրախությամբ նշում է, որ արդեն սովորություն է դառնում շաբաթ-կիրակի օրերը Եվրոպա մեկնել-վերադառնալը։ Բացի նրանից, որ այդ «սովորությունը» միևնույնն է ոչ բոլորին է հասանելի, լավագույն դեպքում «պարգևավճարաշատ» և դիվանագիտական անձնագիր ունեցող պաշտոնյաներին, բայց ոչ հպարտ քաղաքացիներից շատերին, բյուջետային ավիաընկերությունների ավելացող ուղղություններին զուգընթաց, պրակտիկորեն բարդանում է տարբեր երկրների մուտքի վիզաների ստացման գործընթացը՝ ի հակառակ դրանց դյուրինացման մասին տարբեր հայտարարությունների։ Դուք փորձեք որևէ ուղղությամբ վիզա ստանալու համար օր վերցնել, տեսեք, թե որքան նյարդ և ժամանակ է ձեզանից խլելու։ Չկա նաև երաշխիք, որ երկար քաշքշուկներից հետո գրանցվելուց հետո վերջապես կստանաք մուտքի վիզան, առավել ևս բազմակի օգտագործման։ Առանձին դեսպանատներ փոխել են իրենց կողմից մի շարք ուղղություններով վիզաների տրամադրման կարգը՝ իրականացնելով վիզա կենտրոնների միջոցով, ինչն առավել բարդացնում է գործընթացը։ Օրինակ՝ Վիեննայի ուղղությամբ բյուջետային ավիաընկերությունների թռիչքներին զուգահեռ Գերմանիայի դեսպանատունն այս տարվա սկզբից այլևս չի տրամադրում Ավստրիայի մուտքի վիզա։

Վիզայի տրամադրումն իրականացվում է Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան կողմից՝ վիզա կենտրոնների միջոցով։ Այս ամենն ավելի է բարդացնում վիզաների ստացման պրոցեսը։ Հետևաբար առանց վիզաների տրամադրման պրոցեսի հեշտացման և ազատականացման, որքան էլ շատ լինեն բյուջետային ավիաընկերությունների ուղղությունները, միևնույն է դրանք ՀՀ հպարտ քաղաքացիների մեծ մասի համար անհասանելի են լինելու։

Անհրաժեշտ է դիտարկել նաև, թե տնտեսապես որքանով է մեր երկրին ձեռնտու նման պրոցեսը: Հասկանալի է, որ այդ ուղևորությունները ոչ միայն ավիատոմսի համար վճարվող գումարներն են, այլ նաև կեցության ծախսերը, որ արվում են օտարերկրյա ծառայություններից օգտվելիս։ Կան, արդյո՞ք, տնտեսական հաշվարկներ, թե արդյունքում որքան միջոցներ են դուրս հանվում Հայաստանից։ Առավել ևս, որ վարչապետն ամեն անգամ ուրախությամբ հայտարարում է նոր ուղղության բացման մասին։ Օրինակ՝ «Ռայան Էյր» ավիաընկերության պաշտոնական կայքում հայկական ուղղությունների մեկնարկի հետ կապված կա կանխատեսում, որ այս տարի ընկերությունն այս ուղղություններով կփոխադրի կփոխադրի 198000 ուղևորի։ Կոպիտ հաշվարկով՝ եթե տոմսի միջին արժեքը 35 եվրո է, ապա միայն այստեղից գոյանում է 7 միլիոն եվրոյի արժեք, որի ճնշող մասը հաստատապես վճարելու են ՀՀ քաղաքացիները Եվրոպա մեկնելու համար։ Ըստ շրջագայությունների խորհրդատվական lonelyplanet.com հեղինակավոր կայքի ուսումնասիրությունների՝ օրինակ Իտալիայում անցկացրած ամեն օրվա համար միջին բյուջետային ճանապարհորդության արժեքը կազմում է 100 եվրո, ներառյալ սնունդն ու կացությունը։ Այսինքն նշված ուղևորներից 150000-ը, եթե մեկ շաբաթով մեկնում է հանգստի և օրեկան ծախսում 100 եվրո, ապա երկրից արտահանվում է 105 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2019-ին ՀՀ արտաքին պարտքը 250 միլիոն դոլարով է աճել, ահա թե ինչու է դա կարևոր։

Բյուջետային ավիաընկերությունների գործունեության ամենադրական կողմերից մեկը պետք է լիներ զբոսաշրջության աճը։ Դեռևս չկա պաշտոնական վիճակագրություն, բայց միանշանակ կարելի է պնդել, որ այս ընթացքում այդ ավիաուղիների միջոցով Հայաստանից մեկնածների քանակը անհամեմատ ավելի բարձր է, քան ժամանածներինը։

Ըստ թռիչքներից օգտվողների՝ ինչ կազմով մեկնում է ինքնաթիռը, գրեթե նույն կազմով էլ վերադառնում է Հայաստան։ Շահո՞ւմ է արդյոք դրանից երկիրը, դժվար է ասել։ Հարցը շատ պարզ է, արդյոք լոուքոստերներով մեզ մոտ խթանվելու է արտագնա տուրիզմը, թե՞ ներգնա։ Օրինակ՝ հարևան Վրաստանում պատկերն այլ է, նախ «լոուքոստերները» գործում են Թբիլիսիից դուրս գտվող օդանավակայաններում, հատկապես, Քութաիսիի օդանավակայանում։ Վրաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն էլ զգալիորեն ավելացել է։ 2012 թվականի համեմատությամբ զբոսաշրջիկների թիվն ավելի քան կրկնապատկվել է՝ անցնելով 8 միլիոնի շեմը։

Եվ վերջապես ևս մեկ հարց, որ այդպես էլ պատշաճ պատասխան չստացավ, վերջիվերջո, մատչելի ավիատոմսերի դիմաց կառավարությունը ինչպիսի փոխհատուցում է տրամադրում ավիաընկերություններին, ինչ սուբսիդավորման մասին էր այսքան խոսվում և գործող իշխանությունների կողմից համառորեն ծածուկ պահվում հասարակությունից, ինչպիսի պարտավորություններ է ստանձնել կառավարությունը։ Երբ սովորաբար որևէ պայմանավորվածություն գաղտնի է պահվում, ուրեմն մտահոգվելու ինչ-որ առիթ այնուամենայնիվ կա։

Մտահոգիչ է նաև դասական ավիաընկերությունների համար ստեղծված անհավասար մրցակցությունը։ Ըստ վերջին տեղեկությունների «Տարոմ ավիան» դադարեցրել է ավիատոմսերի վաճառքը։ Դեպի Աթենք, Սալոնիկ, Լարնակա և Պաթոս ուղղությունները մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծել հունական ավիաուղիներում մասնագիտացած Էգեյան Էյր ավիաընկերության համար, դեպի Վիեննա թռիչքները ՝ Ավստրիական ավիաուղիների։ Ինչ է սպասվում այս և մյուս ավիաընկերություններին դժվար է կանխատեսել։ Թե ո՞ր ավիաընկերությունը կդառնա հաջորդ հավանական լքողը, ժամանակը ցույց կտա:

Ի վերջո բյուջետային ավիաընկերությունների տնտեսական արդյուանվետության վերաբերյալ շատ բարդ է խոսել, քանի դեռ չկան օրենսդրական կամ ոլորտի քաղաքականության այնպիսի լծակներ, որոնք նվազագույնի կհասցնեն երկրից դրամական միջոցների, ռեսուրսի արտահոսքի, դասական ավիաընկերությունների հետ կապված ռիսկերը և իսկապես կխթանեն հայաստանյան զբոսաշրջությունը։

Գրիգոր Պողոսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»