Գիտնականները պարզել են՝ ինչպես օրգանիզմը պաշտպանել բոլոր վիրուսներից միանգամից
Գիտնականները նոր հնարավոր թիրախ են հայտնաբերել հակավիրուսային պատրաստուկների համար: Հայտնագործությունը կարող Է բերել միանգամից բազմաթիվ վարակիչ հիվանդություններից համապիտանի բուժում ստեղծելուն: Հետազոտության արդյունքները հրապարակված են Cell Reports հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ցույց Է տալիս Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը, վիրուսներն իրենցից մշտական սպառնալիք են ներկայացնում մարդկության համար: Վիրուսների որոշ տեսակների դեմ կանոնավոր կերպով մշակվում ու ներդրվում են պատվաստանյութեր, բայց այդ գործընթացը շատ ժամանակ Է պահանջում, ոչ բոլորին Է օգնում եւ չի պաշտպանում նոր վիրուսներից:
Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցից ամերիկացի գիտնականները Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի քաղցկեղի հետազոտության կենտրոնի իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հայտնաբերել են, որ AGO4 սպիտակուցը «աքիլեսյան գարշապար» Է վիրուսների մեծամասնության համար: AGO4-ը Argonaute ընտանիքի սպիտակուցներից մեկն Է:
Մինչ այժմ դրանց դերը մինչեւ վերջ հասկանալի չի եղել: Իսկ այժմ հետազոտողները պարզել են, որ այդ սպիտակուցը բացառիկ հակավիրուսային ներգործությամբ Է օժտված կաթնասունների մարմնական բջիջներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում