Samsung-ը ներկայացրել է նոր ծալվող Galaxy Z Flip մոդելի սմարթֆոնը
Հարավկորեական բարձրտեխնոլոգիական տեխնիկա արտադրող Samsung ընկերությունը ներկայացնում է նոր ծալվող Galaxy Z Flip մոդելի սմարթֆոնը, շնորհանդեսի ժամանակ հայտնել է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ռեբեկա Հիրսթը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Շնորհանդեսը անցկացվում է երեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյում եւ հեռարձակվում է ընկերության կայքում։
Սարքը ներկայացված է երեք գույներով՝ մանուշակագույն, սեւ, որոշ երկրներում՝ «հայելային ոսկեգույն»։ Սմարթֆոնի էկրանը 6,7 դյույմ է, ծալված վիճակում այն տեղավորվում է ափի կամ գրպանի մեջ։ Նշվում է, որ հեռախոսը կարելի է 200 000 անգամ ծալել եւ բացել։
Նոր մոդելի վաճառքը կսկսվի փետրվարի 14-ին, արժեքը կկազմի 1380 դոլար, հայտնել է ընկերությունը։
Ավելի վաղ նորույթի 30 վայրկյան տեւող գովազդը ցուցադրվել էր «Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում