Սահմանադրական դատարանին շանտաժի ենթարկելու` Փաշինյանի մոտիվացիան բացահայտված չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանին շանտաժի ենթարկելու` Փաշինյանի մոտիվացիան բացահայտված չէ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Բեքարյանը համոզիչ չի համարում այն, որ այս ամենն արվում է, քանի որ կան քրեական գործեր, որոնք Սահմանադրական դատարանի կողմից կարող են երկարկվել այնպես, որ թույլ կտա որոշ անձանց խուսափել պատասխանատվությունից: «Այդ բոլոր գործերի պարագայում այդ անձանց փաստաբանական թիմերը պաշտպանության իրենց բոլոր միջոցները սպառելուց հետո ունեն հնարավորություն դիմելու վերպետական դատական ատյան՝ ի դեմս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի»,-նշում է Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանի կարծիքով՝ ասել, որ ՍԴ-ն չի արտացոլում «Նոր Հայաստանի» պատկերը, և որպես օրինակ բերել, որ մենք Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված դատավորներ ունենք, նշանակում է կա՛մ չհասկանալ, կա՛մ հասկանալով մատուցել այնպիսի տեղեկություն, որը ոտքից գլուխ շուռ է տալիս իրերի դասավորվածությունը:
«Ցանկացած երկրի պարագայում, ցանկացած պետության դատական համակարգի պարագայում այն հանգամանքը, որ նախորդ իշխանությունների կողմից նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել, պարծանք է դատական համակարգի կայացման գործընթացում», - նշել է նա:
Խոսելով ՍԴ շուրջ զարգացումների քաղաքական համատեքստի մասին՝ Կարեն Բեքարյանը նշել է, որ գործ ունենք հնարավոր երկու տարբերակի հետ:
«Առաջին, իշխանությունները շարունակում են մոլորեցնել սեփական հանրությանը՝ անընդհատ ստեղծելով թշնամու կերպար և պայքարելով այդ «թշնամու» դեմ՝ սրանով շեղելով ուշադրությունն իրական խնդիրներից, սեփական ապաշնորհությունից, և հեղափոխական լոզունգների ներքո անընդհատ փորձելով երկարացնել սեփական ընթացքը»,-նշել է Բեքարյանը:
Մյուս տարբերակը, ըստ վերլուծաբանի, հարցերի և խնդիրների այնպիսի շրջանակի առկայությունն է, որը պետք է մտնի ՍԴ, որպեսզի ստանա իրավական ուժ, և կան մեծագույն կասկածներ, որ Սահմանադրական դատարանը կարող է գտնվել անաչառ:
«Սրա պարզագույն օրինակը Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված խոստումներն են, եվրոպական գործընկերների հետ ունեցած բանակցությունները: Բայց այստեղ պետք է հասկանանք, որ Ստամբուլյանն այս գինը չարժե: Հետևաբար, մենք այստեղ ավելի խորը խնդիրների հետ գործ ունենք, այդ թվում, բացառված չէ, որ անվտանգային»,-նշել է Բեքարյանը:
Վերլուծաբանը ստեղծված իրավիճակի հետ կապված բարձրաձայնում է ևս մեկ կարևոր խնդիր: «Բանակցային գործընթացում երկիրը ներկայացնող անձը՝ այս պարագայում՝ վարչապետը, բանակցային գործընթացում իր գործընկերներին, միջազգային հանրությանն անընդհատ ցույց է տալիս, որ միանձնյա կարող է լուծումներ ընդունել և սեփական երկրում չունի հակադրության ոչ մի օջախ: Գործադիրը և խորհրդարանը «Իմ քայլ»-ի նման գերակշիռ ներկայությամբ որևէ կերպ չեն կարող հակադրվող գործոն լինել, Արցախում էլ ամեն բան արվում է, որ խորհրդարանը և նախագահը համագործակցեն այնպես, որ Հայաստանի հետ ունենան նույն կարծիքն անգամ մանր նյուանսներում»,-նշել է Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով, որ նման իրավիճակը երկրի համար հղի է մարտահրավերներով, այդ թվում՝ անվտանգային:


















































Իրեն երկրի նախագահ համարող անձի որոշումը հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունք է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է