Կիպրոսի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ հիստերիայի առիթ Ադրբեջանում
Կիպրոսի Հանրապետության արտգործնախարարի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բուռն հիստերիայի առիթ է դարձել Ադրբեջանում, ընդհուպ մինչև Ադրբեջանի ԱԳՆ արձագանք:
Խնդիրը նրանում է, որ ադրբեջանական կողմին դուր չի եկել Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի հայտարարությունը ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը, որ սխալ է զուգահեռներ անցկացնել արցախյան և կիպրոսյան հիմնախնդիրներ միջև, քանի որ, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեդ Հաջիևին նաև կասկածելի ու խնդրահարույց է անվանել հայ-կիպրոսական համագործակցությունը ռազմական ոլորտում:
Բացի այդ Հաջիևը նաև հույս է հայտնել, որ այդ հարցը կդիտարկվի ԵՄ և ԵԱՀԿ կողմից:
Zham.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է