Խաչ է քաշվում սահմանադրական ընթացակարգերը պահպանելու ֆունդամենտալ արժեքի վրա. սա մեծ հարված է պետության իրավական անվտանգությանը. Ռ. Մելիքյան
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է.
«Մեր երկրում Սահմանադրական ընթացակարգերի նկատմամբ միշտ եղել է ընդգծված հարգանք։ Ի սկզբանե։ Ի պատիվ Շարժման առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետությունը նախկին խորհրդային միակ հանրապետությունն էր, որն անում էր ամեն հնարավորը՝ ամենայն մանրամասնությամբ պահպանելու ԽՍՀՄ սահմանադրաիրավական ընթացակարգերը՝ անկախություն հռչակելիս։
Այս սկզբունքը մինչև 2020 թվականի փետրվարի 6-ի երեկո մնացել է անքակտելի։ 1998 թվականի փետրվարյան ճգնաժամից մինչև 2018 թվականի ապրիլ-մայիսյան ու հոկտեմբերյան ճգնաժամեր՝ այդ ամենը հանգուցալուծվել է բացառապես Սահմանադրական ընթացակարգերի շրջանակներում։
Եվ հիմա խաչ է քաշվում նաև այդ ֆունդամենտալ արժեքի վրա։ Ու դա այնպիսի մեծ հարված է մեր պետության իրավական անվտանգությանը, որ դժվար է անգամ հաշվարկել՝ թե՛ հետևանքները, թե՛ դրանք չեզոքացնելու հնարավորությունները։
Դժվար գործ է՝ փաստարկել նուրբ պատճառական կապերի գոյությունը։ «Դուք, իրավաբաններդ, շատ եք կարևորում ձևականությունները» - ասում են շատերը։ Եվ սկզբունքորեն սխալ չեն։
Բայց խնդիրը վստահաբար իրավաբանները չեն, այլ «խաղի կանոնների գոյության մասին կանոնը»՝ որպես ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՆՈՆ։ Որպես կանոններ լինել-չլինելու առհավատչյա։ Բա՞րդ էր։ Լավ, ուրիշ կողմից գամ։ Որևէ մեկը լրջորեն մտածե՞լ է՝ ինչու մեզ հաջողվեց խուսափել քաոսից 90-ականների սկզբին, իսկ մեր հարևան հանրապետություններին չհաջողվեց»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով