Սա պետության ինստիտուտցիոն կայացման մեջքը բոլշեւիկյան լոզունգներով ջարդելու փորձ է. Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների միջոցով ՍԴ 7 դատավորների լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի դնելու իշխանության որոշման:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանրաքվե նշանակելու որոշման գործընթացում սահմանադրականություն, իրավական պետության սկզբունքներ կամ իրավական հիմնավորումներ փնտրելն անիմաստ գործ է: Սա պարզապես իրավական նիհիլիզմ է…
Սա իրավունք ուներ լինելու քաղաքական որոշում, ԱՆԳԱՄ ԿԱՐԵԼԻ ԷՐ եւ ՊԵՏՔ ԷՐ ՈՂՋՈՒՆԵԼ ԱՅՆ, ԵԹԵ լիներ համակողմանի հավասարակշռված, հաշվի առներ մեր՝ առանց այն էլ պառակտված ու հյուծված հասարակությունը համախմբելու, խաղաղեցնելու, քաղաքական դաշտը լիցքաթափելու, կոնսոլիդացնելու անհետաձգելիությունը, եթե հաշվի առներ երկրի առջեւ ծառացած իրական մարտահրավերները, անվտանգային սրացած ռիսկերը, եթե նվազագույնը գիտակցված լինեին ՀՀ միջազգային պարտավորությունները:
Բայց սա անգամ քաղաքական հաշվարկված քայլ չէ: Կատարվածը բացասական իմաստով հեղափոխական վարքագիծ է, պետության ինստիտուտցիոն կայացման մեջքը «ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի» կեղծ, բոլշեւիկյան լոզունգնորով ջարդելու փորձ:
2018-ի գարնանը ժողովուրդն իր հանրաքվեն արդեն կատարել է, շնորհքով հեռանալով՝ իր որոշումը կայացրել է նաեւ այդ օրվա իշխանությունը…
Հիմա՝ արդեն երկու տարի, պետություն ամրապնդելու-ուժեղացնելու ժամանակն է, իսկ դուք ընտրել եք փողոցային արդարադատության, անհավասարակշիռ պոպուլիզմով պետություն քայքայելու եւ վրեժխնդրության ճանապարհը»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով