Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

Եթե սահմանադրության փոփոխության նախագիծն ընդունվի, ՍԴ չենք ունենա․ Արթուր Հովհաննիսյան

Այսօր քարտերը բացվեցին, իմացանք, թե ինչու էր «Իմ քայլը» խմբակցությունն ուզում օրենքի նածագծով շրջանցել Սահմանադրական դատարան դիմելը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։

««Ազգային ժողովի» կանոնակարգ, «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքների փաթեթի հիմնական գաղափարը հետևյալն է, որ Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք կարող են իրականացվել, արվեն օրենքի տեսքով, ոչ թե հանրաքվեի։ Ազգային ժողովում քննարկման ժամանակ պետք է Աժ-ն դա ուղարկի Սահմանադրական դատարան՝ կարծիքի, Սահմանադրության հետ համապատասխանության հարցը որոշելու, իսկ հետո ուղարկում էին ՀՀ նախագահին, որը կամ ստորագրում էր կամ ուղարկում ՍԴ՝ կարծիքի։ Հիմա ՍԴ-ի այդ երկու ճանապարհները այդ օրենսդրական նախաձեռնությամբ փակվում են։ Այսինքն մեկ ասում են, որ պարտադիր չի, որ Ազգային ժողովը նախագիծն ուղարկի ՍԴ՝ կարծիքի, և հետո էլ ասում են, որ օրենքն ընդունելուց հետո չպետք է ուղարկեն ՀՀ նախագահին, ինչո՞ւ՝ որովհետև եթե ուղարկեն ՀՀ նախագահին, ապա նա էլ կարող է ուղարկել ՍԴ։ Հիմա ինչ նախագիծ էին ուզում անցկացնել, որ ուզում են շրջանցել ՍԴ-ն։ Փաստորեն այսօր քարտերը բացվեցին, իմացանք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրության 213-րդ հոդվածի անցումային դրույթների փոփոխությանը, որով ասվում է, որ Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել 2015 թվականի փոփոխությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո»,-նշեց նա։


Հովհաննիսյանի խոսքով՝ եթե նախագիծն ուղարկվի ՍԴ, հակասահմանադրական կճանաչվի․«Հիմա ուզում են անցումային դրույթները փոխել օրենքով, այլ ոչ թե հանրաքվեով, ասելով, որ ոչ թե նրանք շարունակում են պաշտոնավորել, այլ նրանց լիազորությունները դադարեցվում են։ Բնականաբար, եթե այդ նախագիծն ուղարկվեր Սահմանադրական դատարան, ՍԴ-ն միանշանակ հակասահմանադրական կճանաչեր հակասահմանադրական, իրոք կան լուրջ հակասություններ այստեղ։ Իսկ եթե ընդունվեր և ուղարկվեր Հանրապետության նախագահին, կարող է ՀՀ նախագահը չստորագրեր, ուղարկեր ՍԴ, որտեղ ՍԴ-ն ասեր, որ նախագիծը հակասահմանադրական է և կյանքի չկոչվեր Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը՝ օրենսդրական մանիպուլյացիոն եղանակով ազատվելու ՍԴ-ի 7 անդամներից։ Սա է այս օրենսդրական նախաձեռնության նպատակը, որն ամբողջությամբ հակասահմանադրական, հակապետական է և շատ լուրջ հետևանքներ է ունենալու ՀՀ վարկանիշի նվազմանը, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետություն համարվելու տեսանկյունից»։

Նախկին փոխնախարարի կարծիքով՝ եթե նախագիծն ընդունվի, դրան առնվազն Վենետիկի հանձնաժողովի արձագանքը կհետևի․«Եթե այս նախաձեռնությունն ընդունվի, նվազագույնը Վենետիկի հանձնաժողովն ասելու է, որ նախ պետք է Սահմանադրական դատարանի աշխատանքի կայունությունն ապահովվի, այսինքն չի կարող գալ մի պահ, որ ՍԴ-ն չաշխատի։ Վենետիկի հանձնաժողովը սա ասել էր վաղ կենսաթոշակի նախագծի ժամանակ, երբ ասում էր, որ պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որ այնպես չլինի ՍԴ բոլոր դատավորներն անցնեն թոշակի և ՍԴ-ն կաթվածահար լինի։ Հիմա այս վերջին նախագիծը, որ դրվեց Ազգային ժողով շրջանառության մեջ, նշանակում է, որ այն պահից, երբ օրենքը ուժի մեջ մտնի, մենք չենք ունենալու ՍԴ, մինչև նոր անդամների նշանակումը։ Այսինքն սա արդեն իսկ հակասեց Վենետիկի հանձնաժողովի այն դիրքորոշմանը, որ ՍԴ աշխատանքների սահուն ընթացքը պետք է ապահովվի»։

Նա չի բացառում, որ ԵԽԽՎ-ում քննարկման առարկա դառնա Հայաստանի հարցը, ինչպես Լեհաստանի հարցը դարձավ քննարման առարկա։«Օրենքի ընդունման դեպքում շատ լուրջ իրավական վեճ է առաջանալու, խոսվելու է իշխանության զավթման, դատարանի գործունեության միջամտության ընդհուպ Սահմանադրական կարգի տապալման քրեական օրենսգրքի հոդվածները դառնալու են արդիական»,-հավելեց նա։