Պահանջում եմ, որ սրանից հետո անվանական նշեք «ժողովրդի» անունները, օրինակ` «ես, իմ հարևան Պողոսը... պահանջում ենք այսինչ բանը»
Իշխանության ներկայացուցիչները մի մոլուցք ունեն` անվերջ խոսել ժողովրդի անունից: Ընտրվում են, ասում են ժողովուրդն ընտրեց, մեկին սպառնում են, ասում են ժողովուրդը ահեղ դատաստան կտեսնի, մի բան անում են, ասում են ժողովուրդն ա տենց ուզում...
Ես չեմ հասկանում ինչի՞ սեփական անունից չեն խոսում: Դա նույնն է, որ ես մեկին ուզենամ աշխատանքից ազատել, ասեմ «գիտես, աշխատակազմը դեմ է, որ դու մեզ հետ աշխատես»: Կնշանակի` ես էդքան էլ դեմ չեմ, բայց այ աշխատազմի պահանջը պիտի կատարվի:
Այսպիսով պահանջում եմ, որ սրանից հետո անվանական նշեք «ժողովրդի» անունները, օրինակ` «ես, իմ հարևան Պողոսը... պահանջում ենք այսինչ բանը»: Այլապես ես ոչ մի կերպ չեմ հասկանում` ես կամ, մասնավորապես, պահանջ ու սպառնալիք ներկայացնողը մտնու՞մ ենք ժողովրդի մեջ, թե՞ էլի շարժվում ենք «կոլեկտիվ պատասխանատվությունը պատասխանատվության բացակայությունն է» սկզբունքով:
Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է