37 պատգամավորներ ներկայացրել են նախագիծ, որի ընդունման դեպքում ՀՀ–ն կդառնա միապետություն. Արսեն Բաբայան
Այս նախագծի հեղինակներին պետք է հիշենք, քանի որ ներկայացված հակապետական նախագծի ընդունման դեպքում նրանք հետագայում սերունդների առաջ պետք է պատասխան տան, թե ինչու ստեղծեցին այնպիսի նախադեպ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ ունենալ անկախ դատական իշխանություն։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառման մեջ նշել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Պատգամավորներ՝ (37 խորհրդանշական թվով) Վահագն Հովակիմյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Փամբուխչյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Կոնջորյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Մարիա Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Արման Եղոյանը, Հովիկ Աղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Ուլիխանյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Բեղլոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մաթեւոս Ասատրյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը և Սոս Ավետիսյանն այսօր ԱԺ են ներկայացրել Սահմանադրության փոփոխության այնպիսի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կդառնա միապետություն՝ ձևական ժողովրդավարական մարմիններով:
Այս նախագծի հեղինակներին պետք է հիշենք, քանի որ ներկայացված հակապետական նախագծի ընդունման դեպքում նրանք հետագայում սերունդների առաջ պետք է պատասխան տան, թե ինչու ստեղծեցին այնպիսի նախադեպ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ ունենալ անկախ դատական իշխանություն:
Իսկ մինչ սերունդների առաջ (պատմության դասագրքերում) հակապետական լինելու համար պատասխան տալը նրանք ապագա և իրական հեղափոխությունից հետո պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իրական հեղափոխությունը լինելու է․․․»։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է