Քեռուդ ասա, թող օգնի մեզ գործ կարել ՍԴ նախագահի վրա, համ իրեն կազատենք, համ էլ քեզ մի լավ պաշտոն կտանք. Միհրան Հակոբյան
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի քրոջ որդուն՝ 6-րդ վարչության ավագ օպերլիազոր Սերգեյ Ղամբարյանին, որին գործուղել Մեղրի՝ որպես անչափահասների գործերով օպերլիազոր:
Հակոբյանը գրում է, որ նման գործելաոճով Նիկոլ Փաշինյանը Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին ստորացնում է մինչև վերջ` որպես տղամարդ ու որպես սպա և հավելում. «Չեք կասկածում չէ՞, որ երիտասարդ ոստիկանին առաջարկներ է եղել` քեռուդ ասա, թող օգնի մեզ գործ կարել ՍԴ նախագահի վրա, համ իրեն կազատենք, համ էլ քեզ մի լավ պաշտոն կտանք, դրսևորվելու և սպայական կարիերա անելու հնարավորություն կտանք: Հակառակ դեպքում` Երևանից տեղափոխվում ես Մեղրի` որպես անչափահասների գործով օպերլիազոր: Աշխատավարձն էլ 180-200 հազար դրամ»:
Հակոբյանի դիտարկմամբ սա էության նշանակում է` դիմում գրի, գործից դուրս արի. «Փաստորեն, Սերգեյ Ղարիբյանի բախտը բերել է, որ սովետական միլիցիայի սպա չէ, թե չէ մերօրյա բերիաները նրան Մագադանի ու Կոլիմայի կողմերն էին «գործուղելու»»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է