Իշխանության ներկայացուցիչները ողջունում են ԵԽԽՎ-ում տարածված այն տեքստը, որտեղ համազեկուցողները խայտառակում են Փաշինյանին. Հ. Մելիք-Շահնազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ:
Մելիք-Շահնազարյանը մասնավորապես նշել է, որ իշխանության ներկայացուցիչները հերթով ողջունում են ԵԽԽՎ-ում տարածված այն տեքստը, որտեղ համազեկուցողները, իր բնորոշմամբ, խայտառակում են Փաշինյանին ու իր քաղաքական թիմը՝ Սահմանադրական դատարանի դեմ սանձազերծած այս արշավի համար։
Նա ընդգծել է, որ սա արդեն լուրջ խնդիր է, իսկ իշխանության ներկայացուցիչները՝ կույր են ցանկացած տիպի քննադատության հանդեպ։ Սակայն այն, որ Հայաստանն այս ամենի ներքո իջնում, հավասարվում է աշխարհի ամենահետամնաց, բռնատիրական ռեժիմներին, ըստ Մելիք-Շահնազարյանի, Փաշինյանին ու իր թիմակիցներին ընդհանրապես չի հետաքրքրում։
«Եվ ուրեմն ի՞նչ անել։ Ես արդեն չգիտեմ։ Բովանդակային բանավեճի տեսակետից Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունը վաղուց են ջախջախվել թե՛ քաղաքական, թե՛ իրավական և թե՛ բարոյական տիրույթներում։ Բայց նրանք խնդիր չունեն՝ սեռն էլ կփոխեն ու էլի կշարունակեն իրենց գործը։ Ի՞նչ լեզվով խոսել այս մարդկանց հետ։ Իսկապես չգիտեմ»,- նշել է հասարակական-քաղաքական գործիչը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է