Samsung-ը պատենտավորել է կլորավուն էկրանով սմարթֆոն
Samsung-ին պատկանող պատենտը, որը նկատվել է ԱՄՆ-ի պատենտների եւ առեւտրային նշանների վարչության եւ Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության տվյալների բազայում, նկարագրում է արտասովոր կիսակլոր ձեւ ունեցող սմարթֆոն, որը որոշ չափով հիշեցնում է Sony PlayStation Portable պորտատիվ խաղային վահանակը: Միայն ի տարբերություն PSP-ի՝ նկարագրված սմարթֆոնի պատենտը կլորավուն է ոչ միայն կորպուսի, այլ նաեւ էկրանի հատվածում, հաղորդում է Planet- today-ը:
Էկրանի կլորավուն հատվածները, փաստորեն, իրենցից ներկայացնում են առանձին փոքր դիսփլեյներ, այսինքն՝ էկրանը բաղկացած է երեք մասից: Կողմնային մասերում արտացոլվում է որեւէ հավելյալ տեղեկատվություն, օրինակ, հավելվածների պատուհանները եւ այլն: Դժվար չէ ենթադրել, որ օգտատերերը կկարողանան ինքնուրույն կարգավորել այդ լրացուցիչ հատվածները:
LetsGoDigital պորտալի փորձագետները նշում են, որ փոքր-ինչ կլորավուն եզրերով դեվայսներն ընդհանուր առմամբ տեղավորվում են ժամանակակից թրենդներում, որոնք գերիշխում են բջջային էլեկտրոնիկայում: Սակայն Samsung-ի նոր սմարթֆոնը բավականին ընդգծված կլորացած եզրեր ունի, ինչի արդյունքում սարքի ձեւը հիշեցնում է ինչ-որ թխվածքաբլիթ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում