Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
Կարծիք

Հայ «առաջադիմականներ»-ի փորձությունը

Սահմանդրական դատարանի դատավորներին ճնշելու, կաշառելու, ՍԴ նախագահին ու նրա ընտանիքի անդամներին հալածելու, նրան հետևելու, անձնական ուղևորությունների մեջ քիթը խոթելու, գրպանը նոտարական գրասենյակ գցելու պատմությունը փորձություն էր հայ «առաջադեմ» դիրքավորվող մտավորականության ու ակտիվիստների համար, ովքեր տարիներ քննադատում էին հայ հասարակությունը՝ թե նահապետական է՝ պատրիարխալ, հասարակական կազմակերպություններ էին բացում, դրամաշնորհներ ստանում, գրասենյակներ վարձում, որ իբր պայքարեն պատրիարխալիզիմի դեմ՝ այն հասարակական կարգերի, որը ոչ թե իրավունքի, հավասարության վրա է հիմնված, այլ հեղինակության ու նրա կամքի, որտեղ որոշումները ոչ թե կոլեգիալ, ժողովրդավարական ճանապարհով են ընդունվում, այլ հեղինակության քմահաճույքներով, որտեղ իշխանությունը ոչ թե տարանջատված է միմյանց վերահսկող հաստատությունների, այլ մի անձի, մի պատրիարխի իշխանություն է։

Այս 9 ամիսների ընթացքում աչքի առաջ է, թե ինչպես էին այդ մտավորականներն ու ակտիվիստները պատրիարխալից պատրիարխալ դարձել, վերածվել «պատրիարխի»՝ վարչապետի կամքի կամակտարարների ու նրա հետ քանդում են իրավական պետության հիմքերը, իշխանության տարանջատման սկզբունքը գործադիր իշխանության կամայականությունները զսպող հաստատությունը՝ դատական համակարգը.

Վարչապետը որոշում է հեռացնել ՍԴ նախագահին, երգչախումբը ձայնակցում է հետևից՝ ՍԴ նախագահը պիտի հեռանա, պլան գցեք ջեբը հանեք, ԱԱԾ, ՀՔԾ գո՞րծ են սարքում ՍԴ նախագահի ընտնիքի գլխին, երգչախումբը կրկներգում է հերյուրանքներ նրա ունեցվածքի վերաբերյալ։

Նրանցից շատերը պատգամավոր են դարձել, բայց թե ինչո՞ւ, եթե սեփական կարծիք, ձայն չունեն, որ պետք է պատրիարխը կարգադրի, իրենք քվեարկեն, պատրիարխը խոսի, իրենք ձայնակցեն։

Այո՛, ոչ միայն պատրիարխալից էլ պատրիարխալ են, այլև քրեական ենթամշակույթից էլ էն կողմ ենթամշակույթ են։ Քրեական ենթամշակույթում գոնե սխոդկա կա, կոլեգիալ մարմին, որ քվեարկությամբ որոշումներ է ընդունում, իսկ հայկական այս «առաջադեմներ»-ի ենթամշակույթը, պարզվեց, չի ճանաչում կոլեգիալությունը, կախված է առաջնորդի մատի շարժումից, ինչ ասի, կանեն, կաշառե՞լ դատավորներին, խնդրեմ, կողմ կքվեարկեն, վարչապետը հերյուրանք թափեց, թե Թովմասյանը իր ծառայություններն է մատուցել, մի օր էլ չսպասեցին ինչ-որ պարզաբանումներ լսելու համար, նետվեցին արձագանքելու «Սահմանդրական դատարանը «ծառայությունների մատուցման բյուրո» դարձրած անձը», շեֆը ասաց, թե իբր նա քծնե՞լ է, խոռը հետևից ձայնակցեց «Վարչապետի զարմանքն ու զզվանքը քծնանքի մշակույթի» նկատմամբ։

Ժամանակին մի աղջիկ Ստեփանակերտում պրոբլեմ էր ունեցել ոստիկանների հետ, ակտիվիստները նետվում էին Արցախի ներկայացուցչության դեմ ցույց անելու։ Ի՞նչ էր եղել, ոչ ոք չէր տեսել, չորս պատի մեջ էր եղել, բայց վստահում էին աղջկա խոսքերին, որ ոստիկանը իր հետ բիրտ է վարվել։ Գուցե ճիշտ էր ասում։ Բայց այժմ ամբողջ աշխարհի աչքի առաջ, հրապարակայնորեն «ասֆալտին կփռեմ» վարչապետի խոսքերին ի կատար, ոստիկանները ասֆալտին են փռում գործիչների միայն նրա համար, որ քննադատել են վարչապետին, իսկ այն նույն ակտիվիստները կա՛մ ձայն չեն հանում կա՛մ ողջունում են։ Ուրեմն, այն ժամանակ, նրանք ոստիկանության բիրտության դե՞մ էին, թե՞ Ստեփանակերտի։

Փորձությունը բացահայտեց, որ հայ «առաջադիմականներն» ու ակտիվիստները կայուն հայացքներ ու գաղափարներ չունեին, և նրանք գիտակցված, թե անգիտակից՝ ծառայել են քաղաքական ինչ-որ շահերի։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից