Ի՞նչ է փոխվել, որ համանախագահները ոչ դիվանագիտական ձևակերպում են օգտագործում․ Ֆարմանյան
Իսկ ի՞նչ է փոխվել, որ համանախագահները կոնֆիդենցիալության մասին նման, կարելի է ասել, ոչ դիվանագիտական ձևակերպում են օգտագործում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը»:
...կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ լիակատար հանձնառություն... Ի՞նչ.... Երբե՜ք, երբե՜ք նման բան չի ասվել... բանակցությունների ողջ պատմության ընթացքում: Ողջ:
Իսկ ի՞նչ է փոխվել, որ համանախագահները նման, կարելի է ասել, ոչ դիվանագիտական ձևակերպում են օգտագործում: Հիշեցի մեկին, ով ասուլիսների ժամանակ սիրում է տարբեր քրեական գործերի մանրամասներ պատմել, ոտնատակ տալով օրենքի պահանջը: Երևի ԵԱՀԿ միջնորդներն էլ են հասկացել, որ գործընթացում ներգրավված է մեկը, ով տեսախցիկներ տեսնելիս կորցնում է ինքն իրեն ու սկսում է պատմել ոչ միայն այն ամենն, ինչ իրական է, այլև իրականի տեղ մատուցելով պահի տակ մտքի փչածը` ամեն անգամ հիմար վիճակում դնելով իր հնարավոր բոլոր ենթականերին ու գործընկերներին` թե՛ ներսում, թե՛ դրսում:
Ամեն ինչ օբյեկտիվ է` լիակատար պահպանել կոնֆիդենցիալությունը: Ես ԵԱՀԿ միջնորդ համանախագահներին լրիվ հասկանում եմ: Լրիվ»,-նշել է նա:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է