Ահա, թե ինչպիսի լրատվամիջոց են ուզում տեսնել իշխանականները, երբ խոսում են մեդիա դաշտի կարգավորումների մասին
Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում երեկ հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ պատրաստված ռեպորտաժին:
«Աշխարհի ամենաօբյեկտիվ լրատվամիջոցի ռեպորտաժը։ Ահա թե ինչպիսի լրատվամիջոց են ուզում տեսնել իշխանականները, երբ խոսում են մեդիա դաշտի կարգավորումների մասին»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր, որ Հանրայինի պատրաստած ռեպորտաժը հանրությանը ներկայացնում էր ոչ հավաստի տվյալներ և խախտում է անմեղության կանխավարկածը։
«Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում այսօր եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է»,-ասված էր հայտարարության մեջ։
«Մեդիա պաշտպանը» ևս անդրադարձել էր ռեպորտաժին՝ այն համարելով իշխանությունների կողմից ապագա դատական գործընթացների վրա պետական լրատվամիջոցի միջոցով քողարկված և միջնորդավորված ճնշում։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է