Փաշինյանին հաջողվեց ապահովել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» սուբյեկտայնությունը. Անդրանիկ Թևանյան
Փաստորեն, Փաշինյանին չհաջողվեց Ղարաբաղին նստեցնել բանակցային սեղանի շուրջը, բայց փոխարենը նրան հաջողվեց ապահովել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» սուբյեկտայնությունը։ Այս մասին գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
«Ինչպես Փաշինյանը գործոն դարձրեց «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին»
Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը» ծրագրի շրջանակներում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ղեկավարի հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը հանդիսանում է համանախագահող երեք երկրներից մեկը։
Ուշագրավ է, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ և կազմակերպվել Մնացականյան–Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ։
Ի դեպ, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ժամեր տևած բանակցությունը, որին հայկական կողմը համառորեն տալիս է «հանդիպում» ձևակերպումը, կայանում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության ֆոնին, որ հակամարտության հետ կապված սեղանին որևէ փաստաթուղթ դրված չէ։ Ստացվում է, որ Մնացականյանը միջնորդների ներկայությամբ 7 ժամ շարունակ զրուցել է ոչնչի մասին։
Փաստորեն, Փաշինյանին չհաջողվեց Ղարաբաղին նստեցնել բանակցային սեղանի շուրջը, բայց փոխարենը նրան հաջողվեց ապահովել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» սուբյեկտայնությունը։
Ադրբեջանական դիվանագիտությունը, օգտվելով Փաշինյանի էկլեկտիկ ու պոպուլիստական քայլերից, նույն հարթության մեջ է դնում Ղարաբաղը և «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին»։
Հ.Գ.։ Եթե «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպեր ՌԴ դեսպանը, ապա Հայաստանում գործող թուրքական 5–րդ շարասյունը, որը թաքնված է «ծովից ծով Հայաստան» պահանջողների, արևմտամետիստների, «քաղաքացիականների», «բնապահպանների» և ՀՀ–ում ՌԴ ռազմաբազայի դեմ հանդես եկող մյուս սուբյեկտների դիմակի տակ, տիեզերական աղմուկն կբարձրացնեին, թե բա, հարա՜յ, հասե՜ք, Ռուսաստանը հարվածում է Հայաստանին ու դավաճանում։
Հակառուսական հիստերիան կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու է։ Հա՛մ պատվիրատուն է գոհ մնում, հա՛մ կատարողը»,- գրել է նա։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է