Մարդկանց սպանող շոգն ավելի մահաբեր կլինի
Գիտնականների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ շոգի մահաբեր ալիքները, որոնք առաջանում են կլիմայի փոփոխության պատճառով, ավելի վտանգավոր կդառնան եւ կվատացնեն իրավիճակը առողջապահության հետ կապված հոծ բնակեցված այնպիսի երկրում, ինչպիսին Չինաստանն է, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով MedicalXpress-ին։
Մասնագետներն ուսումնասիրել են ցերեկվա ջերմաստիճանների 50 մլն գրառումներ, որոնք ստացվել են Չինաստանի 2400 օդերեւութաբանական կայաններից 1961-2018 թվականներին։
Հետազոտողները ցույց են տվել, որ վտանգավոր գիշերային շոգի 30-օրյա շրջանները, որոնք 2018-ին սպանեցին բազմաթիվ մարդկանց Չինաստանի հյուսիս-արեւելքում, զգալիորեն հաճախակիացել են։ Բացի այդ, ծայրահեղ ցերեկային շոգը եւ առատ տեղումները, որոնք հանգեցնում են հեղեղումների, ապագայում ավելի կհաճախակիանան։ Ծայրահեղ հորդառատ անձրեւները 1,5 անգամ ավելի հավանական են դարձել մինչարդյունաբերական ժամանակաշրջանից ի վեր, այն դեպքում, երբ մշտական ուժեղ անձրեւների հավանականությունը նվազել է 47 տոկոսով։
Գիշերային բարձր ջերմաստիճանները նպաստում են ջերմային հարվածին այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են ցերեկվա շոգից։ Ավելի շատ վտանգված են նրանք, ովքեր աշխատում են բաց երկնքի տակ, տարեցները եւ երիտասարդները, ինչպես նաեւ տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում