Apple-ը մտադիր է ապակյա iMac ստեղծել
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը համապատասխան մարմիններին է դիմել հավակնոտ դիզայնով նոր համակարգչի արտոնագիր ստանալու համար, գրում է theverge.com-ը՝ մանրամասնելով, որ հիմնովին նոր համակարգչի և՛ էկրանը, և՛ ստեղնաշարն ինտեգրված կլինեն ապակու մի կտորի մեջ:
Արտոնագրի դիմումը ներկայացվել է դեռևս մայիսին: Դրանում նկարագրվում է՝ ինչպես կարելի է iMac համակարգչի ստեղնաշարն ու էկրանը մեկ մակերևույթի մեջ տեղավորել:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը ճկվող ապակու մասին է: Ըստ արտոնագրի՝ ապակին էկրանի և ստեղնաշարի մեջտեղի հատվածում կծալվի:
Միևնույն ժամանակ նշվում է, որ դիզայներական նման լուծումը բավականին հավակնոտ է, քանի որ Apple-ն իր արտադրանքներից որևէ մեկում երբևէ նման ծավալով ճկվող ապակի չի կիրառել:
Բացի այդ, անհասկանալի է՝ ինչպես է մասնագետներին հաջողվելու համակարգչի բոլոր մասերն ապակու մի կտորում զետեղել:
![]()
![]()
![]()


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում