«Հիմա հետ եմ նայում, ասում եմ՝ կարող ա՞ քծնել ա, չեմ հասկացել». Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրոտական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իսկ եթե կատակը մի կողմ դնենք, ապա էս գրիչի պատմությունը ինձ մի այլ պատմություն հիշեցրեց։ Ընտրությունների նախաշեմին մեծ բանավեճ տեղի ունեցավ, եթե կհիշեք։ Իբր բանավեճ, էլի։ ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը կողքս էր կանգնած։ Վերջին փուլում պետք ա ինչ-որ գրառում անեի, որ չմոռանամ ասելիքս ու, քանի որ գրիչ չունեի, խնդրեցի իրենն օգտագործել։
Սիրահոժար տվեց։ Ընդհանրապես, տարիներ անց մեղքի զգացում եմ ունենալու, երբ ՀՀԿ նկատմամբ վերաբերմունքս մեղմանա․ Էդ մարդը անընդհատ ուզում էր նորմալ շփվի, կատակ անի, բան, իսկ հանդիպում էր լուրջ դեմքիս, կոշտ արձագանքներիս։ Վերջում, երբ երրորդ անգամ խնդրեցի, սեղանի վրա դրած գրիչը հրեց դեպի սեղանի իմ հատված ու թե բա․ «Վերցրու, նվիրում եմ»։ Գրեցի, վերջացրի ու գրիչը հրեցի դեպի իր հատվածը, ասեցի․ «Շնորհակալ եմ»։ Հրեց դեպի ինձ ու թե բա․ «Ի սրտե եմ նվիրում»։ Հրեցի դեպի իրեն ու թե բա․ «Չէ, շնորհակալություն»։ Հրեց դեպի ինձ ու թե բա․ «Վերցրու, կոռումպացված համակարգի կողմից հիշատակ թող մնա»։ Հրեցի դեպի իրեն ու վերջնական ինչ-որ բան ասեցի ու երևի պարզ էր, որ չեմ վերցնի, էլ չասեց։ Էդ դեպքում մի 170 դրամի գրիչ էր, բայց հիմա հետ եմ նայում, ասում եմ՝ կարող ա՞ քծնել ա, չեմ հասկացել: Դրանց մոտ գրիչները երևի ֆետիշ են եղել։ Գրիչ տալով որոշակի բաներ են ուզեցել հասկացնել»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...