Այս տեսանյութում Նիկոլի ձեռքի գրիչը կապույտ է
Տեսառեպորտաժ է 2018 թվականի մայիսի 25-ի նիստից՝ «Հայաստան» հիմնադրամի։ Այս տեսանյութում Նիկոլի ձեռքի գրիչը կապույտ է։ Մի քանի վայրկյան էլ երևում է, որ Հրայրը հետը հանգիստ շփվում է, բայց հետո էլի ձեռքին նույն կապույտ գրիչն է։ Հրայրի գրիչն էլ Հրայրի առջև է, թղթին դրած, սև գրիչ է։
Անկախ այն բանից, Հրայրն իրեն գրիչ տվել է, չի տվել, թե Նիկոլն է գրիչը վերցրել ու չի վերադարձրել, թե ինչ, սա իր ասած. «Ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս փորձում էր իր ծառայություններն ինձ առաջարկել»-ու ապացույց չի կարող լինել։
Բայց եթե ձեր դուրը գալիս է, որ Նիկոլը ձեզ էշի տեղ է դնում...
Հ.Գ. Վիդեոն գտավ Hayk Khachikyanը։
***
Նիկոլը ներկայացրեց իր հաղթական խաղաթուղթը, որով երեկվանից սպառնում էր ջախջախել Թովմասյան Հրայրին. փաստորեն, Թովմասյանը 2018-ի մայիսին Նիկոլի կողքն է նստած եղել ինչ-որ միջոցառմանը, Նիկոլն իր գրիչը չի գտել, Հրայրի գրիչով է գրել, հետո Հրայրի գրիչը մնացել է իր մոտ։
Նիկոլը պնդում է, որ Հրայրն այդ գրիչը «շողոքորթելով» է իրեն տվել, ես համոզված եմ, որ ստում է, քանի որ... Քանի որ «Նիկոլ» և «ստախոս» բառերն արդեն հոմանիշ են դառնում հայերենում։ Արդեն չեմ զարմանա, եթե հենց ինքը ցրած լինի։ Արդեն ոչ մի բանից չեմ զարմանա։
Ու, փաստորեն, Նիկոլը հենց այդ դրվագն է լրագրողների ու ժողովրդի առաջ ներկայացնում՝ որպես անսասան ապացույց, որ Հրայրն «ամեն օր, հետո ամեն շաբաթ, հետո ամեն ամիս փորձում էր իմ հետ կապ հաստատել, իր ծառայությունը մատուցել»։
Երևի Նիկոլն ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս փորձել է այդ գրիչը վերադարձնել, բայց մոտը չի՞ ստացվել։ Պատկերացրեք, էլի, Աննան հարցնում է.
— Նիկո՛լ, ինչո՞ւ չես քնում, գիշերվա երեքն է:
— Էէէէէէէ, ախր բա գրիչը, գրիիիիչըըըըը...
Լուրջ, հա՞։
Հա, բայց իսկապես անհամարժեք հարված էր։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից