«Հրայր Թովմասյանին ասել են՝ եթե դեմ ես, դիմում գրիր»․ Արծրուն Պեպանյան
Երբ Հրայր Թովմասյանը նախարար էր, կառավարությունում որոշում են թարմացնել նախարարների ծառայողական մեքենաները՝ գնելով նոր, թանկ մեքենաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս, Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը։
«Հրայր Թովմասյանը երբ նախարար էր, կառավարությունում որոշում են թարմացնել նախարարների ծառայողական մեքենաները՝ գնելով նոր, թանկ մեքենաներ: Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը՝ ասելով, որ արդար չէ երկրի նման վիճակում այդքան մեծ փողեր ծախսել ծառայողական մեքենաների վրա և առաջարկում է յոլա գնալ եղած մեքենաներով ու այդ գումարով սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, որպեսզի ժողովրդի վիճակը քիչ թե շատ բարվոքվի:
Կառավարությունում ասում են՝ եթե դեմ ես, այդ դեպքում դիմում գրիր, որ դու հրաժարվում ես նոր մեքենայից:
Հրայրը գրում է դիմումը, մյուս նախարարների համար առնում են թանկանոց մեքենա, իսկ ինքը շարունակում է երթևեկել հին մեքենայով:
Իսկ հիմա եկեք տեսնենք, թե վարչապետ Փաշինյանն ինչպիսի վերաբերմունք ունեցավ ծառայողական մեքենայի /մեքենաների/ հարցում»,-նշել է նա:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից