Փաստորեն 1 տարին չբավարարեց, որպեզի ԱԺ նախագահը սովորի իր իրավունքներն ու պարտականությունները․ Արսեն Բաբայան
ՀՀ ԱԺ նախագահը որևէ դեպքում չի կարող որոշել, թե պատգամավորը վարման կարգի վերաբերյալ երբ ելույթ ունենա՝ քվեարկությունից առաջ, թե հետո, քանի որ նա չունի այդպիսի լիազորություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
«Այսօր ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, դիմելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, հայտարարել է՝ «պարոն Մարուքյան, ես իմ իրավունքները գիտեմ․ կարող եմ վարման կարգի վերաբերյալ ձայնը տալ քվեարկությունից առաջ, կարող եմ հետո»։
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ «Հարցի քննարկման ընթացքում պատգամավորն իրավունք ունի Կանոնակարգի 59-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկությունից առաջ և հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով»:
Նույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ նիստի վարման կարգի վերաբերյալ պատգամավորը կարող է ելույթ ունենալ թե՛ քվեարկությունից անմիջապես առաջ, թե՛ քվեարկությունից անմիջապես հետո:
ՀՀ ԱԺ նախագահը որևէ դեպքում չի կարող որոշել, թե պատգամավորը վարման կարգի վերաբերյալ երբ ելույթ ունենա՝ քվեարկությունից առաջ, թե հետո, քանի որ նա չունի այդպիսի լիազորություն:
Հետևաբար՝ սխալ է ԱԺ նախագահի այն պնդումը, թե ինքը գիտի իր իրավունքները:
Փաստորեն 1 տարին չբավարարեց, որպեզի ԱԺ նախագահը սովորի իր իրավունքներն ու պարտականությունները:
Այսինքն ի՞նչ կա զարմանալու: Եթե պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն օրենքի ընդունման ընթացքի պրիմիտիվ կանոնները չգիտի, ապա ԱԺ նախագահն էլ իր իրավունքներն ու պարտականությունները չպիտի իմանա»,-գրել է նա:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից