ԵԽ ԱՀՀ նախագահ. ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի
Լեռնային Ղարաբաղում ստատուս- քվոն անընդունելի է, բայց հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեւիդ ՄքԱլլիսթերը։
Անդրադառնալով NEWS.am–ի թղթակցի հարցին այն մասին, արդյոք նա կիսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տեսակետը՝ Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին, նա նշել է, որ բոլոր եվրոպական կառույցները նույն տեսակետն ունեն։ «Անհրաժեշտ է հակամարտության արագ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի նորմերի համապատասխան։ ԵՄ-ն կարգավորման գործընթացում ակտիվ խաղացող չէ։ Բայց մենք աջակցում ենք յուրաքանչյուր դիվանագիտական ջանքը կարգավորման ուղղությամբ։ Դրա համար էլ ԵՄ-ն շարունակում է ամբողջովին աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերն ու առաջարկները։ Այդ երկրներից մեկն էլ Ֆրանսիան է, ԵՄ անդամ երկիրը»,- շեշտեց Դեւիդ ՄքԱլլիսթերը։
Հակամարտության կողմերը, շարունակեց խորհրդարանականը, պետք է հարգեն հրադադարի պահպանումն ու հակամարրտությունը խաղաղ ճանապարհով կարգավորեն։ «Մենք Բրյուսելում մտահոգված ենք սպառազինությունների շարունակվող մրցավազքով, ռազմատենչ հռետորաբանությամբ ու շփման գծում կրկնվող միջադեպերով, որոնք մարդկային կյանքեր են խլում։ ԵՄ-ն կոչ է անում կողմերին վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների, հիմնվելով ԵԱՀԿ ՄԽ առաջարկների վրա»,- հավելեց Դեւիդ ՄքԱլիսթերը։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է