Մենք կարող ենք կանգ առնել, մերժել մեզ խեղդող ատելությունը, գիտակցել, որ այն բումերանգի պես վերադառնալու է յուրաքանչյուրիս ետևից. Ավետիք Չալաբյան
«Մերժել ատելությունը» վերնագրով ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Մերժել ատելությունը
Վերջին երեք օրերը ծանր հոգեկան փորձություն էին։ Մենք մինչև վերջ դեռ չենք գիտակցում, բայց մեր երկրում սկսվել է նորից արյուն թափվել։ Եվ գուցե դեռ չենք հասկանում, որ սկզբից դա ողբերգություն է, բայց եթե կանգ չառնենք, կդառնա առօրյա իրականություն, և ինքներս էլ չենք զգա, թե ինչպես սկսեցինք «սիրո և համերաշխությամբ», իսկ ավարտեցինք «ատելությամբ և արյունահեղությամբ», ու տանուլ տվեցինք մեր երկիրը։
Այսօր մենք դեռ կարող ենք կանգ առնել, մերժել մեզ խեղդող ատելությունը, գիտակցել, որ այն բումերանգի պես վերադառնալու է յուրաքանչյուրիս ետևից, մտնելու է յուրաքանչյուրիս ընտանիք, դժբախտացնելու է յուրաքանչյուրիս։ Գիտակցել, որ այդ ատելությունը մեր մեջ վարպետորեն սերմանվել է, որպեսզի մենք թողած առաջնայինը, տարվենք մեր ներսում անվերջ հաշիվներ մաքրելով, արդարադատությունը փոխարինենք վրեժխնդրությամբ, պատասխանատվությունը՝ հաշվեհարդարով, և ի վերջո մսխենք մեր ողջ ուժն ու կորովը իրար դեմ անզիջում պայքարում։
Այսօր դեռ ուշ չի ապավինել մեր մարդկային գթասրտությանը և խելամտությանը, ձեռք մեկնել իրար, ընդունել մեր բազմաթիվ սխալները, ներողամտություն հայցել իրարից, ու փորձել ներել իրար։ Այսօր դեռ մենք կարող ենք յուրաքանչյուրս մեկ քայլ հետ կանգնել, և չզոհաբերել մեր ապագան հանուն անցյալի համար վրեժ լուծելու ամենակուլ ցանկության։ Կարող ենք ընդունել այդ անցյալի համար մեր պատասխանատվությունը, և միասին փորձել գտնել դեպի ապագան տանող անկորուստ ճանապարհը»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից