5 համեմունք, որոնք օգտակար են առողջության եւ կազմվածքի համար
Համեմունքները ոչ միայն ավելի համեղ են դարձնում ուտելիքները, այլեւ օգտակար են առողջությանը եւ անգամ կազմվածքին։
Քրքում
Քրքումի օգտակարությունն առողջության համար ապացուցել են շատ հետազոտություններ։ Վերջերս Ճապոնիայի Ցուկուբա համալսարանի հետազոտողները հայտնաբերեցին, որ քրքումը արդյունավետ է նաեւ մեր անոթների առողջության համար։
Կարծիք կա, որ քրքումն իջեցնում է քրոնիկական բորբոքումը, դանդաղեցնում ծերանալը, լավացնում տրամադրությունը, պայքարում դեպրեսիայի դեմ եւ բարելավում անոթների վիճակը։ Իհարկե, որպեսզի այն օգտակար լինի, պետք է ամեն օր ուտել շատ քրքում։
Կոճապղպեղ
Կոճապղպեղը նույնպես սուպերմթերք է, որն ունի հակաօքսիդանտ ակտիվություն եւ պաշտպանական ազդեցություն է գործում մկանների վրա։
Չիլի պղպեղ
Կապսաիցինը, որը պարունակվում է կծու Չիլի պղպղեղում, դրական ազդեցություն է ունենում ստամոքսի լորձաթաղանթի վրա (եթե որեւէ հիվանդություն եւ հակացուցում չկա)։ Ընդունված է համարել, որ այն բարելավում է նյութափոխանակությունը եւ նպաստում նիհարելուն։
Վարդագույն պղպղեղ
Ընդունված է համարել, որ վարդագույն պղպեղը նպաստավոր ազդեցություն է ունենում մարսողության պրոցեսների եւ աղեստամոքսային տրակտի վրա ընդհանրապես, ինչպես նաեւ բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։
Վարդագույն պղպեղը հայտնի է նաեւ իր հակավիրուսային ու մանրէասպան հատկություններով։
Կորիանդր
Կորիանդրը (գինձ) նպաստավոր ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա, այն օգնում է ամրապնդել անոթների պատերը, կարգավորել զարկերակային ճնշումը եւ սրտի ռիթմը, ինչպես նաեւ օգնում է կանխել թրոմբների առաջացումը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում