Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Փակուղի տանող դատավարություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, նրա կալանավորումն իրականում 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ որեւէ կապ չունեն, հակառակ իշխանության ներկայացուցիչների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հայտարարությունների:

Այն դատավարությունը, որն ընթանում է կամ ավելի ճիշտ դոփում է տեղում, մի ամբողջ երկիր, հասարակություն տանում է փակուղի, թունավորում երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Այն, որ գործող իշխանությունները որեւէ ցանկություն չունեն գտնել, բացահայտել մարտի 1-ի արյունահեղության հեղինակներին, այն, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը կապ չունի մարտի մեկի հետ վկայում է նաեւ օրերս Մանվել Գրիգորյանի փաստաբանի հայտարարությունն այն մասին, որ իր պաշտպանյալը կալանավորման ամբողջ ընթացքում անգամ մեկ րոպե չի հարցաքննվել մարտի 1-ի ողբերգական դեպքերի կապակցությամբ:

Եթե իրադարձության առանցքային դերակատարներից մեկին՝ Մանվել Գրիգորյանին զլանում են հարցաքննել, ապա ավելի քան ակնրեւ է, որ այս գործը, այս դատավարությունը մարտի մեկի հետ որեւէ կապ չունի:

Իսկ որ Մանվել Գրիգորյանը կարեւոր վկա է մարտի 1-ի իրադարձություններում ապացուցում են նաեւ այդ ժամանակահատվածի վերաբերյալ Վիկիլիքսի հրապարակումները: Մի մեջբերում Վիկիլիքսի հրապարակումներից. «ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փեննինգթոնը նշում է, որ անորոշ տեղեկություն ունեն, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ եւ ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանը աջակցում է Տեր-Պետրոսյանին եւ ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետեւելու են քվեարկության գործընթացին»։

Այսպիսով ԱՄՆ դեսպանության աղբյուրը ոչ թե իշխանություններն են, այլ հենց ընդդիմադիր շտաբի ներկայացուցիչը: Ի դեպ, դեսպանությունը եզրակացնում է, որ ընդդիմադիր թեկնածուն մտադիր է փողոցային պայքար ծավալել, եւ որ այդ ժամանակ նրա հիմնական ուժը պետք է դառնար Մանվել Գրիգորյանի գլխավորած կառույցը: Չմոռանանք, որ այն ժամանակ Մանվել Գրիգորյանը ոչ միայն ԵԿՄ-ի նախագահն էր, այլ նաեւ պաշտպանության փոխնախարարը:

Եւս մեկ մեջբերում Վիկիլիքսից պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար. «Քոչարյանը ամերիկյան կողմին նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գոծընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը»:

Եւ այսքանից հետո Մանվել Գրիգորյանը չի հարցքննվում: Այս ամենից եզրակացություններ եւ եզրահանգումներ անելը բարդ չէ: Մարտի 1-ի ողբերգությունն ընդամենն առիթ էր Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկելու համար: Եղել է ռազմական հեղաշրջման իրական վտանգ, եղել է զինված ուժերը քաղաքականության մեջ ներքաշեու իրական փորձ, բայց Մանվել Գրիգորյանը կալանավորման ամբողջ ընթացքում մարտի մեկի գործով չի հարցաքննվել:

Չի հարցաքննվում մարտի մեկի գործով ամենաառանցքային վկաներից մեկը՝ Մանվել Գրիգորյանը: Փաստորեն ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի համար կենսական նշանակություն ունի այս թեմայով նրա լռությունը: Ի վերջո Մանվել Գրիգորյանին, որը եղել է պաշտպանության փոխնախարար, ԵԿ ղեկավար փորձել են ներքաշել պայքարի մեջ, եւ այս մասին վկայում են նաեւ ամերիկյան աղբյուրները, իսկ իրավապահ մարմինների մտքով, չգիտես ինչու, նրան հարցաքննելու տարբերակն այդպես էլ չի անցնում: Իսկ չէ որ նրանց պետք է հետաքրքրի, թե ովքեր են բանակցել Գրիգորյանի հետ եւ ինչ խնդիրներ են փորձել դնել նրա առաջ:

Այլ հարց է տուշոնկաների շոուով Գրիգորյանին հեղինակազրկելը, մարդկայնորեն ոչնչացնելը, մեկ այլ հարց՝ բուն թեմայով նրան լռեցնելը:

Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքված գործն ամբողջությամբ, ինչպես պնդում են իրավաբանները, ջուր է, բայց այդ գործը Հայաստանը տանում է փակուղի, խոչընդոտում երկրի առաջընթացին, խորացնում ատելության մթնոլորտը:

Փոխանակ հետեւություններ անելով թերթեինք մարտի մեկի էջը, շարժվեինք առաջ, իշխանություններն ինչ-ինչ նպատակներ հետապնդելով մեզ տարան եւ պահեցին 2008թ. մարտի մեկի ողբերգական օրը եւ թույլ չեն տալիս այնտեղից դուրս գալ: Հետեւանքները մեր աչքի առաջ են. Սպանություններ կամ ինքնասպանություններ, ատելություն, սպառնալիքներ, անեծքներ, հայհոյանքներ, բարոյալքում:

Շատ երկրներ են ողբերգական, արյունալի էջեր ունեցել, բայց լուրջ պետությունները, անգամ կիսանորմալ պետությունները քայլ են արել եւ շարժվել առաջ: Բաց եւ շահագրգիռ քննարկումներով փորձել եւ փորձում են թույլ չտալ ողբերգության կրկնությունները: Մենք գնացինք հակառակ ճանապարհով, ինչը ծանր հետեւանքներ է թողնում հասարակության եւ երկրի վրա:

Մարտի մեկի զոհերի հարազատներին մարտի մեկի հետ որեւէ կապ չունեցող դատավարության նիստերին դահլիճում նստեցնելն էլ ցինիզմի բարձրագույն դրսեւորումներից մեկն է:

Փոխանակ բաց եւ անկեղծ, որակյալ եւ խորքային քննարկումներով հասկանայինք ողբերգության պատճառները եւ հետություններ անեինք, իշխանությունները որոշեցին այն մշտական շահարկման թեմա դարձնել եւ օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ:

Ռոբերտ Քոչարյանն ապօրինաբար զրկվել է ազատությունից, ընթացող դատավարությունը գնալով վերածվում է անհեթեթության խորհրդանիշի, բանակն ու նրա հրամկազմը հեղինակազրկվում են: Եւ սա ընդամենը մեկ պատճառով՝ մարտի մեկը դարձել է շահարկման եւ սեփական խնդիրները լուծելու միջոց:

Գեղամ Նազարյան

Top-News.am