«ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի»
Իրեն հեղափոխական համարող իշխանությունը, ինչպես պարզվեց, միայն ԱԺ-ի ծախսերի ընդամենը մեկ հոդվածով կարող էր լուծել Գյումրիում 100 ընտանիքի բնակարանի հարց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես,, հավելել է. «Հենց 2019 թվականին կարելի էր 100 ընտանիքի տնակներից տեղափոխել բնակարաններ, բայց չարեց և գերադասեց ոչնչով աչքի չընկնող, հաճախ էլ խայտառակ ապօրինություններ անող պատգամավորների ու ԱԺ աշխատակազմին լավ ապրուստ ապահովել:
ԱԺ-ում 2019 թվականին պետական բյուջեից բաժանվել է ավելի քան 2 միլիոն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի:
Միայն 2019 թվականին ամբողջ պետական համակարգին վճարված պարգևավճարներով հնարավոր էր լուծել Գյումրու խնդիրների 70 տոկոսը:
Մեզ իրական հեղափոխություն է պետք:
Հ.Գ. ո՞ւմ են պետք ձեր խոստումները, թե ապագայում լուծելու եք 400 տնակների հարցը»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից