«Հանրային խորհրդի նախագահին վայել պահվածք չէր».Արծրուն Պեպանյան
Հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գրառմանը` կապված ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հետ:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՅԵԼ ՊԱՀՎԱԾՔ ՉԷՐ
Որպես Հանրային խորհրդի անդամ չեմ ողջունում այդ խորհրդի նախագահի պահվածքը, երբ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան կապակցությամբ հրապարակայնորեն ասել էր, թե՝
«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, "գիշերը" թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...,,»:
Հետագայում պարոն Սաֆարյանը հանդես եկավ պարզաբանումով, թե իր գրառումը
հասարակությանը սև-սպիտակի բաժանելու ակնարկ չի ունեցել, այլ հանրահայտ Մաֆիա խաղի սև-կարմիրի կամ ազնիվներ-հանցագործներ ակնարկն ուներ, բայց և այնպես նրա գրառման հանրային արձագանքները, որոնք մեծ ստվեր են գցում Հանրային խորհրդի վրա, հուշում են, որ գրառումը, մեղմ ասած, տեղին չէր, հաշվի չէր առնում երկրում առկա գերլարված քաղաքական իրավիճակը և վայել չէր Հանրային խորհրդի նախագահին։ Որպես խոսքերիս հավաստում, ներկայացնեմ հատված հանրային մի արձագանքից՝ դուրս թողնելով պարոն Սաֆարյանին ուղղված վիրավորական արտահայտությունները. « Չգիտեմ ով ոնց է պատկերացնում Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը, բայց կարծում եմ կառույցի անունն արդեն հուշում է իր առաքելության իմաստը։ ... Վերին ցինիզմով մաֆիա խաղալ պետականամետ գործչի մահվան առիթով, դա ուղղակի խոսում է նրա (Ս. Սաֆարյանի) անարժեհամակարգ լինելու մասին։
Հանրային խորհրդի նախագահն իմ խորին համոզմամբ պետք է լինի առաջին հերթին այնպիսին, որ կարող է օրինակ ծառայել հանրության բոլոր շերտերի համար»:
Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ, որը որպես նախագահ վարում էր պարոն Սաֆարյանը, ես տագնապ հնչեցրի, որ երկրում առկա է քաղաքական վտանգավոր ու օրեցօր ահագնացող լարվածություն, որը սպառնում է պետության գոյությանը, և առաջարկեցի, որպեսզի Հանրային խորհուրդը, ելնելով օրենքով իրեն տրված լիազորություններից, օրակարգային դարձնի թշնամացած քաղաքական բևեռներին քաղաքակիրթ բանավեճի հուն փոխադրելու ուղիների որոնումը: Այդ խնդիրն այսօր էլ կա, այն հիմա ավելի սուր է, քան շաբաթներ առաջ, և Հանրային խորհրդի նախագահը պարտավոր է իր վարքով նպաստել այդ խնդրի լուծմանը և ոչ թե անզգույշ քայլերով շիկացնել կրքերը»,-ասվում է գրառման մեջ:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից