Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը ցավակցելու Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին

Հունվարի 17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից անցել է մեկ օր: Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընտանիքի անդամներից ցավակցել են շատերը, այդ թվում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, գործող նախագահ Արմեն Սարգսյանը, բայց տարօրինակ լռություն է պահպանում երկրի թիվ մեկ պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Ե՞րբ է Փաշինյանը ցավակցելու, ո՞վ նրան թույլ չի տալիս մարդկային այդ քայլը, ի՞նչ ուժեր են, որ այսպես գցում են վարչապետի հեղինակությունը:

Տեղի ունեցածը ոչ միայն ողբերգություն է, այլ նաեւ ահազանգ մեր հասարակությանը, մեր ղեկավարությանը: ԱԱԾ նախկին ղեկավարը սպանվում է կամ ինքնասպանություն գործում, իսկ դեպքի վայրում քառասուն փամփուշտ է հայտնաբերվում, ընդ որում, ոչ թե ինչ-որ լուրերի, այլ ոստիկանության հաղորդման համաձայն, իսկ երկրի առաջին դեմքը լռում է:

Այս լռությունը ոչ պակաս մտահոգիչ եւ վտանգավոր է, որքան տեղի ունեցած ողբերգությունը: Ոմանք կարող են ասել, թե նրանք տարբեր քաղաքական ճամբարներից էին, բայց Փաշինյանը չպետք է իջնի այդ ոմանց մակարդակին: Ի վերջո, նա երկրի ղեկավարն է եւ ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի: 

Հիշեցման կարգով նշենք, որ 1992-ին, երբ հանկարծամահ եղավ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը հուղարկավորությանը մասնակցեց նաեւ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Կուտոյանը մեր երկրի քաղաքացի էր, պարկեշտ մարդ, որը կարեւոր պաշտոն էր զբաղեցրել, ի վերջո 38 տարեկան երիտասարդ էր, որն իր գիտելիքներով եւ փորձով երկար կարող էր օգուտ բերել հայրենիքին, բայց Փաշինյանը լռում է, նա անգամ չի կարողանում ցավակցել:

Ի վերջո, բանականությունը հույս է հայտնում, որ Փաշինյանը ճիշտ կգնահատի իրավիճակը եւ կկարողանա ուժ գտնել ցավակցել Կուտոյանի ընտանիքի անդամներին: Հակառակ դեպքում վարչապետին հասկանալ հնարավոր չի լինի:

Այն բարոյահոգեբանական մթնոլորտը որն առկա երկրում, որն առկա էր սպանության պահին, նախօրեին մի առանձին վերլուծության նյութ է: Որոշ գիտունիկներ, իրենց խորամանկ եւ խելացի համարելով, իբր ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մասին մտածելով կոչ են անում ուժեղացնել նրա անվտանգությունը, իսկ գրեթե նույն պահին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող օրաթերթը հանդես է գալիս մի հոդվածով, որտեղ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին նույնիսկ մեղադրում են հեղաշրջման նախապատրաստման մեջ: Սրան գումարած նաեւ Փաշինյանի ընտանիքի անդամների անունից գրված մեղադրանքները Վանեցյանի եւ նրա ընտանիքի հասցեին:

Կարճ ասած, կեղտոտ մթնոլորտ: Այնպիսի կեղտոտ, որ անգամ Փաշինյանի թիմակիցները չեն ցանկանում մտնել այս խաղի մեջ եւ զարգացնել օրաթերթի հոդվածը կամ հնչեցված մեղադրանքները: 

Ավելացնենք նաեւ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի ակտիվությանը իշխանությունները պատասխանում են մոտ հիսուն բիզնես միավորների հաշիվների վրա կալանք դնելով: Սա արդեն պառկեցնենք, ծեփենք, կտրենք շարքից է:

Միաժամանակ հարկ է ուշադրություն դարձնել երկրում բողոքի ալիքի նոր շերտերի ի հայտ գալով: Ընդ որում բոլոր նախադրյալներ կան, որ բողոքող շերտերը գնալով ավելանալու են:  

Հիմա տպավորություն է, որ փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել: Ընդ որում, նույնիսկ եթե չլիներ Կուտոյանի հետ տեղի ունեցածը, ավելի քան պարզ էր, որ երկրում ցանկանում են վախի մթնոլորտ հաստատել, մոռանալով, որ դրա համար չունեն ոչ անհրաժեշտ ռեսուրսներ, ոչ էլ աջակիցներ:

Վախի մթնոլորտի ներարկման փորձերը բացառապես վկայում են հենց իշխանության վախերի մասին: Ավելին, լրատվամիջոցների, հատկապես հեռուստաընկերությունների դեմ սկսված գրոհը դրա վառ ապացույցներից մեկն է: 

Եւ այսքանից հետո կրկին հարց՝ ե՞րբ է Փաշինյանը ցավակցելու Կուտոյանի ընտանիքի անդամներին, ո՞վ նրան թույլ չի տալիս գնալ այդ քայլին, ի՞նչ ուժ է, որ խաղում է նրա հեղինակության հետ:

Վարդան Մխիթարյան

Top-News.am