Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ո՞վ էր բանակը ներքաշում քաղաքական պայքարի մեջ

«Մանվել, Մանվել», «Գագիկ, Գագիկ» վանկարկումները շատերը հիշում են, շատերն էլ տեղյակ են այդ մասին: 2008-ի փետրվարյան հանրահավաքների ժամանակ շատ ռեալ էր բանակի մի մասի, երկրապահ կամավորների ներքաշումը քաղաքական պայքարի մեջ:

Հիմա, երբ Վիկիլիքսի հրապարակումներով հնարավոր դարձավ ծանոթանալ շատ փաստաթղթերի հետ, պարզ դարձավ, որ 2008-ի իրադարձությունները, մասնավորապես ԵԿՄ-ի եւ բանակի ներքաշման փորձերը արձանագրել են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության պատասխանատուները եւ դրանք փոխանցել պետքարտուղարությանը:

Դեռ փետրվարի 12-ին ամերիկացի դիվանագետները ուշադրություն են դարձրել, որ ԵԿՄ-ի հեղինակավոր եւ հարուստ ներկայացուցիչները սկսել են աջակցել Լեւոն Տեր-Պետրոսյանին: ԱՄՆ դեսպանության եւ պետքարտուղարության հետընտրական ժամանակահատվածի գրագրությունը եւս մեկ անգամ վկայում է, որ մտադրություն է եղել ԵԿՄ-ի եւ պաշտպանության նախարարության ուժերի մի մասը ներքաշել քաղաքական պայքարի մեջ՝ իշխանությունը գրավելու համար:

Վիկիլիքսի հրապարակումներից պարզ է դառնում նաեւ, որ ամերիկյան դեսպանությունը տեղյակ է եղել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր է նախընտրական եւ հատկապես հետընտրական պայքարի մեջ ներքաշել նաեւ այն ժամանակ ԵԿՄ նախագահ եւ պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանին:

Շեշտենք, սրանք ոչ թե ներհայաստանյան քաղաքական ուժերից մեկի գնահատականներն ու դիտարկումներն են, այլ ամերիկյան կողմի, որը շատ բանի մասին է վկայում: Ամերիկացիները դեռ մինչ ընտրություններն արդեն հասկացել էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակը փողոցային պայքարն է եւ նա ընտրությունների վրա հույս չի դնում:

Այս ամենը ընդամենը մեկ անգամ եւս հուշում է, որ իրական է եղել ռազմական հեղաշրջման վտանգը, իրական է եղել քաղաքացիական պատերազմի վտանգը, եւ այսքանից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ, արդեն իսկ առնվազն տարօրինական եւ անտրամաբանական է: Ակնհայտ է, որ Մանվել Գրիգորյանը եւ նրա ղեկավարած ուժերը ներգրավելով քաղաքական պայքարին հոդվածներ կամ հարցազրույցներ չէին տալու, ոչ էլ խաղաղ հանրահավաքներ կազմակերպեին:

Այն, ինչ արել է Ռոբերտ Քոչարյանը, ստիպված լինելով արտակարգ դրություն մտցնել, ընդամենը եղել է պատասխան տեղի ունեցող եւ ոմանց կողմից հրահրվող գործողդություններին: Սա է իրականությունը, որը հաստատում են նաեւ ամերիկյան պաշտոնյաների միջեւ այն ժամանակ եղած եւ հետո հրապարակված փաստաթղթերն ու գրագրությունը:

Վահրամ Գեւորգյան

Top-News.am