Ավստրալիային առնվազն մեկ դար է հարկավոր հրդեհներից վերականգնվելու համար (լուսանկարներ)
Ավստրալիայից 100 տարի կպահանջվի անցյալ աշնանից սկսված զանգվածային անտառային հրդեհներից վերականգնվելու համար: Այս մասին տեղեկացնում է The Sun թերթի կայքը:
Հրշեջ ծառայությունների տվյալներով` հենց այդքան ժամանակ պետք կգա, որպեսզի Ավստրալիան վերադառնա այն վիճակին, ինչպիսին էր մինչ հրդեհները:
Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` ՆԱՍԱ-ի տվյալներով` հրդեհներից առաջացած ծուխը մի ամբողջ շրջապտույտ կիրականացնի մոլորակի շուրջը, ինչը կնպաստի մթնոլորտի աղտոտմանն ամբողջ աշխարհում:
Բացի այդ, Նոր Զելանդիայի երկինքը փոխել է գույնը` առաջացնելով օդի որակի հետ կապված լուրջ մտահոգություններ: Սպասվում է, որ ավելի սառը եղանակային պայմաններն ու անձրևները կօգնեն պայքարել օդի աղտոտվածության դեմ:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը տեղեկացրել է Ավստրալիայի կառավարությանը, որ 13 տեսակի կենդանիների բնակավայրերը կա՛մ վերացել են, կա՛մ լուրջ վնասներ են կրել:
Տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ միայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 800 մլն կենդանի:
Դիքմանի ներկայացրած թվերը հիմնված են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ 2007թ. զեկույցի վրա, և չի բացառվում, որ իրականում սատկած կենդանիների թիվը շատ ավելին լինի:
Անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածություն, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել