Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Խրոխտ, բայց սխալ քայլեր

Քաղաքականությունը յուրօրինակ շախմատ է: Այստեղ, ինչպես շախմատում յուրաքանչյուր քայլը հսկայական նշանակություն ունի: Պատահական չէ, որ ինչպես շախմատում, այնպես էլ քաղաքականությունում մտածում են քայլ անելուց առաջ, իսկ եթե անգամ չեն մտածում եւ արագ քայլ են անում, ապա կամ գնում են արդեն վաղուց տրորված եւ փորձարկված ճանապարհով կամ գոնե վստահ են, որ դրանով դիրքը եթե չլավացնեն էլ, ապա չեն վատթարացնի:

Շախմատում լինում են քայլեր, որոնք առաջին հայացքից տպավորում են, հիացնում, զրամացնում, բայց երբ այն վերլուծում ես, պարզվում է սխալ է կամ անգամ կոպիտ վրիպում: Նման քայլերը մրցակցին ավելի լավ քայլ անելու եւ լավ դիրք ստանալու հրաշալի հնարավորություն են տալիս: նույնն է նաեւ քաղաքականությունում, միջպետական հարաբերություններում:

Վրիպումը, սխալ քայլը, որը մրցակցին թույլ է տալիս բարելավել դիրքերը, առավելություն ստանալ, ամենակոպիտ սխալներից են: Պատահական չէ, որ ինչպես քաղաքական եւ պետական գործիչները, այնպես էլ շախմատիստներն ամեն կերպ խուսափում են հենց նման կարգի վրիպումներից եւ սխալներից:

Երբ հայտարարում ես, թե ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող ցուցանիշով անցել ենք Վրաստանին եւ անցնելու ենք Ադրբեջանին, առաջին հայացքից տպավորում ես խաղից չհասկացողներին, այսպես ասած, ֆանատներին, բայց ոչ պրոֆեսիոնալներին, որոնք արագ օգտվում են հուզական վիճակում արված կոպիտ սխալից եւ բարելավում իրենց դիրքերը:

ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող ցուցանիշի վերաբերյալ արդեն իսկ Հայաստանի վարչապետին պատասխանեցին Վրաստանի էկոնոմիկայի նախարարը (որքան էլ, որ որոշ լրատվամիջոցներ փորձեն համոզել, թե նման բան չի եղել), Վրաստանի նախկին նախագահը, իսկ հիմա արդեն Ադրբեջանի նախագահը, այն էլ հեգնական եւ վիրավորական տոնով:

Եւ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, մի՞թե հանուն կարճաժամկետ հեղինակության արժե պետությունը դնել հարվածի տակ, մի՞թե իմաստ ունի անել քայլեր, որոնց պատասխանի դեպքում այլեւս պատասխան չունես: Ի՞նչ իմաստ ունի մրցակցին, հակառակորդին պատասխան քայլ անելու հնարավորություն տալ:

Ինչպես ՀՆԱ-ի վերաբերյալ հայտարարությունը, այնպես էլ Ստեփանակերտում արած հուզական հայտարարությունը հենց այն քայլերից են, որոնք մրցակցին թույլ են տալիս բարելավել դիրքը, անցնել հակահարձակման:

Թենիսում էլ գոյություն ունի ոչ ստիպողական սխալ արտահայտությունը: Հիմա այս երկու դեպքն է, առնվազն երկու դեպքն էլ ոչ ստիպողական սխալներ էին, որոնք ցավոք ոչ միայն հարվածում է գործող իշխանությունների եւ նրա առաջնորդի, այլ Հայաստանի միջազգային հեղինակությանը:

Ոչ ստիպողական սխալ քայլ էր նաեւ սելֆիի ձողով զինված հարցաքննությաՆ գնալը: Սա եւս կարող է կարճաժամկետ կտրվածքով ուժեղ քայլ թվալ, բայց միայն շատ-շատ կարճաժամկետ: Նման կոպիտ վրիպումներին որպես կանոն հետեւում է դիրքի անհամամատ վատթարացումը: Բարեբախտաբար, այս մի սխալը արտաքին հարաբերությունների վրա չի անդրադառնալու, բայց սա արդեն այլ թեմա է:

Վարդան Մխիթարյան 

Top-News.am