Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Արհեստական քաշքշուկներ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալիս. Սուրեն Պարսյան

Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների աճի մասին, մասնավորապես՝ 2020 թվականի հուլիսի 1-ից առաջին երեխայի համար միանվագ նպաստը 50 000 ՀՀ դրամի փոխարեն կդառնա 300 000 ՀՀ դրամ, իսկ երկրորդ երեխայի համար 150 000 ՀՀ դրամի փոխարեն՝ 300 000 ՀՀ դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: Նա ներկայացրել է, թե ինչ քաշքշուկների մեջ է ընկել իր առաջնեկ երեխայի ծննդյան միանվագ նպաստն ստանալիս:

Նա, մասնավորապես, նշել է. «300 000 ՀՀ դրամի սահմանման հիմքում ընկած է երեխայի ծննդյան ժամանակ անհրաժեշտ ապրանքների հանրագումարը՝ մահճակալ, շորեր եւ այլն։ Անշուշտ, ողջունելի է առաջին եւ երկրորդ երեխաների նպաստերի բարձրացումը, սակայն դա մեր ժողովրդագրական խնդիրը չի կարող լուծել։ Մեր սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի երեք եւ ավելի երեխաների ծնունդների թվի աճին։


Խնդիր է նաեւ այս նպաստների վճարման գործընթացի չհամակարգված բնույթը:

2019 թվականի տարեվերջին լույս աշխարհ եկավ իմ առաջնեկը, եւ նրա ծննդյան վկայականը հանելիս միաժամանակ ստացա ծանուցում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության Շենգավիթի մասնաճյուղից (նախկին՝ ԶԱԳՍ), ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 13-ից հետո, իմ կողմից նախանշված բանկից կարող եմ ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ ներկայացնելով անձնագիրս եւ երեխայի ծննդյան վկայականը։

Ի դեպ, Երեխայի ծննդյան վկայական ստանալիս ինձնից պահանջել են միայն անձնագիր։ 2020 թվականի հունվարի 14-ին գնացի բանկ, մոտ 1,5 ժամ հերթ կանգնելուց հետո՝ պահանջեցին անձնագիրս եւ ծանուցումը։ Անձնագրիս տվյալները մուտք անելուց հետո բանկի աշխատակցուհին տեղեկացրեց, որ իմ անունով բանկի տարանցիկ հաշվին գումար չկա։

Երեւույթի օրինաչափության մասին է խոսում նաեւ այն, որ մեկ այլ ծնող, ով ուներ ծանուցում 2020 թվականի հունվարի 8-ից հետո գումար ստանալու մասին, նույնպես մերժվեց՝ նրա անունով եւս տարանցիկ հաշվին գումար չկար։ Կապվեցի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության հետ, որտեղիցտեղեկացրին, որ երեխայի միանվագ նպաստը փոխանցվել է։

Հետո զանգահարեցի նույն նախարարության թեժ գիծ՝ 114, որտեղից ինձ փոխանցեցին, որ բանկից գումարը պետք է ստանամ նույնականացման քարտով։ Եվ այսօր՝ անձնագրովս անհաջող ստուգումից հետո նույնականացման քարտով հաստատվեց, որ իմ անունով գումարը փոխանցվել է։

Մեկ օր ծախսելով այս խառնաշփոթի մեջ՝ պարզ դարձավ, որ ՀՀ սոցապ նախարարությունը երեխայի ծննդյան միանվագ նպաստը փոխանցում է նույնականացման քարտի տվյալներով՝ անկախ նրանից, թե ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության ծանուցման մեջ ինչ է գրված, իսկ բանկի աշխատակիցը շարժվում է ծանուցմամբ նշված փաստաթղթով՝ անձնագրով։

Անհասկանալի եւ անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ եւ արդադատության նախարարությունները։ Եթե ինքնաշխատ տեղեկատվական համակարգի առկայության պայմաններում ունենք նման խառնաշփոթ, ապա դա վկայում է այդ ոլորտի կառավարման ոչ համակարգված բնույթի մասին։ Հուսամ պատասխանատուները շատ արագ կվերանայեն իրենց աշխատելաոճը, յուրաքանչյուրն իր տեղում պատշաճ կիրականացնի իր գործառույթները եւ լրացուցիչ խնդիր չեն առաջացնի քաղաքացիների համար:

Մինչ այդ, առանց քաշքշուկների երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար հազարավոր մեր քաղաքացիներին հորդորում եմ անձնագրից բացի բանկ ներկայացնել նաեւ իրենց նույնականացման քարտը։