Առավոտյան քննիչ-վարչապետ-սելֆի բեմականացումը սովորականի պես ծիծաղելի վերջաբան ունեցավ. Շարմազանով
Աննախադեպության՝ առաջինն ու միակը լինելու մոլուցքը Փաշինյանին հետապնդում է ամենուր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, գրել է. «Առավոտյան քննիչ-վարչապետ-սելֆի բեմականացումը սովորականի պես ծիծաղելի վերջաբան ունեցավ. պարզվում է՝ պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված ՀՀ գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ աննախադեպության հարցում ինքն իսկապես առաջամարտիկ է:
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը շրջափակեց դատարանները, կիրթ եւ նորմալ հայտարարեց հայ սպային կացնահարողին հերոսի կոչում շնորհած, հայ զինվորին քառատելու հրաման տված Ալիեւին, նսեմացրեց հայ ժողովրդի հաղթանակած պատերազմն ու նրա հերոսներին, պաշտոնական ընդունելության արժանացրեց ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչներին, ձեռնոց նետեց հոգեւորականությանն ու հայագիտությանը, իր պաշտպանության տակ առավ տրանսգենդերին, նրա օրոք ԱԺ ամբիոնից բացահայտ տրանսգենդերիզմ քարոզվեց, ծննդատներ փակվեցին, «քուչի բառապաշարը» դարձավ պետական բարձրաստիճան պաշտոնյայի առօրեական խոսք:
Նրա շնորհիվ հայհոյանքն ու ատելությունը մտան հանրային-քաղաքական հարաբերություններ:
Աննախադեպության առաջամարտիկի ձեռքբերումներն այսքանով չեն ավարտվում: Այս ցանկը շարունակելի է»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից