Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Մի շտապեք քանդել այն, ինչ դուք չեք ստեղծել.Ավետիք Չալաբյան

Մի շտապեք քանդել այն, ինչ դուք չեք ստեղծել, վտանգելով բազմաթիվ բնակավայրերի և ընտանիքների ապագան, «Ծննդատների լուծարման վերաբերյալ» խորագրով Ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը։

Փոքր բնակավայրերի ծննդատների լուծարման հիմնական պատճառաբանությունն այն է, որ այս ծննդատների գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չի, և նույն բնակչությունը կշահի, եթե առողջապահական ծառայությունները կենտրոնացվեն փոքր քանակությամբ, բայց ավելի լավ ֆինանսավորվող հաստատություններում.


«Սա բարդ խնդիր է, և իրականում չի վերաբերվում միայն ծննդատներին։ Մեր երկրի բնակչության մոտ կեսը ապրում է բնակավայրերում, որոնք 30.000-ից պակաս բնակչություն ունեն, և նրանց համար բազմատեսակ ծառայությունների լիարժեք և բարձրորակ սպեկտր ապահովելն իսկապես հեշտ չի, պատահական չի, որ դրանք կենտրոնացած են հենց մեծ քաղաքներում, և առաջին հերթին Երևանում։

Սակայն ծննդատների դեպքում, մինչև այս պարզ "շուկայական" տրամաբանությունը կիրառելը, պետք է հաշվի առնել բոլոր բացասական հետևանքները։ Թվեմ մի քանիսը՝

ա) Հայաստանում, սկսած 2014 թ, տեղի է ունենում ծնելիության անընդհատ անկում։ Եթե 2014 թ․ ծնվել է 43 հազար երեխա, ապա 2018 թ․՝ ընդամենը 36,6 հազար երեխա, 2019 թ․ նախնական տվյալներով՝ դրանից էլ փոքր ինչ պակաս։ Այս ընթացքում, Հայաստանում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով 14,3 -ից նվազել է մինչև 12,3: Այս միտումների շարունակության դեպքում, 2025-2030 թվականներին, երբ ըստ մասնագետների կանխատեսումների, մենք կհայտնվենք հերթական "ծնելիության փոսում", այն կարող է ընկնել մինչև 1000 բնակչի հաշվով 10 - 11 ծնունդ, որն արդեն բավարար չի նույնիսկ պարզ բնական վերարտադրության համար։ Այս պայմաններում, ցանկացած գործողություն, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ արդեն իսկ ցածր ծնելիության վրա, ինքնին սխալ և դատապարտելի է, մանավանդ մի կառավարության կողմից, որն իր նպատակն է հայտարարերել 30 տարում բնակչությունը հասցնել 5 միլիոն մարդու։

բ) Եթե կառավարությունը համարում է, որ առանձին վերցված ծննդատան համար շեմը 150 ծննունդն է տարեկան, ապա պրակտիկորեն ցանկացած համայնք, որը չունի 15 000-ից ավել բնակչություն, ծնելիության հետագա անկման պայմաններում հայտնվելու է ծննդատան փակման վտանգի առաջ։ Այսօր մենք ունենք 22 այդպիսի բնակավայր, որում միասին վերցված ապրում է մոտ 174 հազար բնակիչ, իսկ նրանց մոտակա գյուղերի հետ՝ ավելի քան 300 հազար: Այս բոլոր բնակավայրերը կարող են մնալ առանց ծննդատան, և դա կարող է էապես անդրադառնալ նրանց ընդհանուր ապագայի վրա, մանավանդ սահմանամերձ և հեռավոր քաղաքների՝ ինչպիսիք են Ճամբարակը, Ագարակը, Վարդենիսը, Նոյեմբերյանը, Բերդը, Քաջարանը, և այլն։ Ծննդատների փակվելը լրացուցիչ խթան կդառնա այս բնակավայրերից արտագաղթի, և մեծ հավանականությամբ, մարդիկ ընդհանրապես կհեռանան երկրից։

գ) Գաղտնիք չէ նաև, որ այս բնակավայրերում շատ չեն որակյալ աշխատատեղերը, և ծննդատները այդպիսի աշխատատեղեր ապահովող հազվադեպ հաստատություններից են։ Նրանց կրճատումը հարյուրավոր մասնագետների կթողնի առանց աշխատանքի, քանի որ նրանց մասնագիտությամբ, ըստ սահմանման, իրենց բնակավայրերում այլ աշխատանք չկա, իսկ այլ տեղերում էլ նրանց չեն սպասում։

դ) Վերջապես, ով մեկ անգամ երեխա է ունեցել, հրաշալի գիտի, որ հաճախ են դեպքերը, երբ բժշկական օգնությունը խիստ հրատապ է, այլապես ծննդաբերությունը կարող է վերջանալ ողբերգությամբ։ Երբ մոտակա ծննդատունը գտնվում է 50 և ավել կմ հեռավորության վրա, լեռնային, երբեմն անանցանելի ճանապարհներով, չեն բացառվում այն դեպքերը, երբ այդ օգնությունը իսկապես ուշանա, և երեխայի, կամ նույնիսկ ծննդկանի մահվան պատճառ դառնա։

Ամփոփելով ասածս, կոչ եմ անում կառավարությանը հետ կանգնել այս հերթական չմտածված ու վնասակար քայլից։ Որպես կառավարություն, դուք պարտավոր եք մտածել մարդկանց կյանքի որակը բարձարցնելու, և ոչ թե եղածից էլ զրկելու մասին։ Առավել ևս, որ այդպիսի լուծումներ կան համանման երկրներում, երբ փոքր բնակչությամբ բնակավայրերում բժշկական հաստատությունները լուծարվելու փոխարեն տարբեր ճկուն տեխնոլոգիական մոտեցումների միջոցով համապատասխանության են բերվում ծառայությունների փաստացի պահանջարկին։ Մտածեք այդ լուծումների մասին, և մի շտապեք քանդել այն, ինչ դուք չեք ստեղծել, վտանգելով բազմաթիվ բնակավայրերի և ընտանիքների ապագան», գրել է Ավետիք Չալաբյանը։