Microsoft-ը դադարեցրել է Windows 7օպերացիոն համակարգի տեխաջակցությունը
2009 թվականի հոկտեմբերի 22-ին թողարկված Windows 7-ի տեխնիկական աջակցությունը եւ թարմացումը երեքշաբթի օրվանից դադարեցվում է։ Այս մասին իր կայքում տեղեկացրել է Microsoft ամերիկյան ընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«10 տարի հետո Windows 7-ի տեխնիկական աջակցությունը դադարեցվում է հունվարի 14-ից,- ասվում է հաղորդագրությունում։- Մենք գիտակցում ենք, որ անցումը կարող է ուղեկցվել դժվարություններով եւ ցանկանում ենք աջակցություն ցուցաբերել խորհուրդներ տալով, թե ինչ պետք է անել հետո, եւ պատասխանել տեխնիկական աջակցության դադարեցման մասին հարցերին»։
Համակարգիչները, որոնց վրա տեղադրված է Windows 7 համակարգ, կշարունակեն գործել, բայց Microsoft-ը տեխնիկական աջակցություն չի ցուցաբերի եւ թարմացումներ չի թողարկի։ Ընկերությունը խորհուրդ է տվել Windows 7-ի օգտատերերին ստեղծել ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ OneDrive ամպային սերվիսի օգնությամբ եւ օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը։
Ինչպես նշել է Computerworld.com պորտալը՝ հղում կատարելով Net Applications ընկերության վեբ-վերլուծաբանների հետազոտությանը, Windows 7 օպերացիոն համակարգի օգտատերերի թիվը դեկտեմբերին կրճատվել է 0,2 տոկոսով նոյեմբերի համեմատ եւ տարեվերջին կազմել է անհատական համակարգիչների ընդհանուր թվի 26,6 տոկոսը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում