Անբարո «օրենսդրական» առաջարկի «կամովին» ընդունումն ապահովելու համար տրամաբանական է, որ անբարո հնարքներ օգտագործվեն Ռ. Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է այսօր 168.am-ի տարածած տեղեկությանն առ այն, որ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ամենևին չեմ զարմանա, թե այս լուրը լիովին համապատասխանի իրականությանը։ Ի վերջո, ակնհայտ անբարո «օրենսդրական» առաջարկի «կամովին» ընդունումն ապահովելու համար շատ տրամաբանական է, որ հենց անբարո, շատ անբարո հնարքներ ու մեթոդներ օգտագործվեն։
Ամեն դեպքում, անբարո սպառնալիք տալը մի բան է, իսկ այն ի կատար ածելը՝ բոլորովին այլ։ Թե՛ քրեաիրավական, թե՛ ապացուցողական (որպես պետական «ինքնախոստովանություն») և թե՛ շատ ու շատ այլ իմաստներով։ Եվ առաջին «ռուբիկոնն» անցնողներից քչերը պատրաստ կլինեն անցնել նաև երկրորդը։
Մյուս կողմից, «սպառնալիքին» տրվելը շատ ավելի մեծ «ապացուցողական» նշանակություն կունանա հանրության մոտ, քան չտրվելը։
Ի վերջո, qui sine peccato est vestrum, primus in illam lapidem mittat.»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից