Ավտոմատ փոխանցման տուփի իրական հայտնագործողն Ասատուր Սարաֆյանն է
Ավտոմատ փոխանցման տուփի պատենտի վրա նշվում է ամերիկացի Օսկար Բենքերի անունը, բայց նրա իսկական անունն է՝ Ասատուր Սարաֆյան: Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն:
Իր հայտնագործության հեղինակությունը Սարաֆյանը պաշտպանում էր մոտ 8 տարի՝ պայքարելով ավտոմեքենաներ արտադրող ընկերությունների դեմ: Արդյունքում՝ նրա առաջարկությունն ընդունվեց, և «General Motors» ընկերությունը, որը մինչ այդ ավտոմեքենաների մեջ տեղադրում էր բազմաթիվ թերություններ ունեցող կիսաավտոմատ փոխանցման տուփեր, սկսեց իր արտադրանքն առաջինը հագեցնել ավտոմատ փոխանցման տուփերով: Իր հայտնագործությունը Սարաֆյանը գրանցեց 1935թ.:
Ասատուր Սարաֆյանը ծնվել է 1895 թ.: Նրա ընտանիքին հաջողվեց փրկվել Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց մեծ ցեղասպանությունից ու տեղափոխվել Չիկագո, ուր Ասատուր Սարաֆյանը փոխեց իր անունն ու դարձավ Օսկար Բենքեր, գտավ աշխատանք ու սկսեց իր գործունեությունը:
Ասատուր Սարաֆյանը վախճանվեց 1979, 83 տարեկան հասակում, Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում:
Ասատուր Սարաֆյանը կենցաղում շատ անհրաժեշտ այլ գործիքների հեղինակ է նաև:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում