Անմարդկային երկուստեք ատելությունը և պրոպագանդան այլևս դարձել են անտանելի և չափազանց վտանգավոր
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««CONCIGLIERI » շարք:
Մի բան է լեգիտիմություն ունենալը և մեկ այլ բան է այդ լեգիտիմության հանրային աջակցության խաբկանք ստեղծելը: Պատահական չէ, որ ներկայիս կառավարության բնութագրիչ որակումների մեջ ամենահաճախ հանդիպող երևույթը հենց «ֆեյքակրատիան» է: Առավել ևս, որ ժամանակի ընթացքում առավել բացահայտ են դառնում հենց այդ «թվացյալ աջակցության» ստեղծման կենտրոնների, այսպես կոչված, «ՊՈԱԿ-ային» բնույթը: Դա ենթադրում է, որ այս քաղաքականությունը, ինչպես խրախուսվում է բարձրագույն իշխանության կողմից, այնպես էլ ունի շոշափելի պետական ֆինանսավորում:
Վերջին երկու տարվա «սև-սպիտակիզմի», ինչպես նաև խրախուսվող և թանկարժեք «ֆեյքակրատիայի» իրական համազգային և ժողովրդական աղետ հանդիսանալու վտանգն իշխանությունները շարունակաբար չեն տեսնում: Չնայած վստահ եմ, որ չեն էլ տեսնելու, բայց այնուամենայնիվ ևս մեկ անգամ ցանկանում եմ հորդորել Թիվ Մեկ քաղաքական պատասխանատու՝ վարչապետին:
Վերջ տվեք այս դեստրուկտիվ, այլասերող ֆեյքակրատիային: Դուք նախ և առաջ հաղթել եք, բայց երբեք էլ չեք հաղթելու վիրտուալ իրականությունում: Դեռ ավելին արդեն իսկ նշմարելի են այդ պարտության կանխանշանները, որոնք խորտակում են քիչ թե շատ արժեքավոր ամենը: Սակայն դուք՝ դեռևս կարող եք և պետք է վերջ տաք ազդեցության և լոբբիստական թմրադեղի այս համակարգվող գործունեությանը: Այն մեծագույն վնասը, որը այս «ֆեյքակրատիան» է հասցնում մեր սոցիումին, տեսակին, ընկալումներին և քաղաքական մշակույթին, այլևս կարող է անվերականգնելի լինել:
Ասում եմ շատ ուղիղ, բոլորը խոսում են և տեսնում են Ձեզ անբնական աջակցող և անմարդկային անտոգոնիզմ սերմանող «ֆեյքերի» և դրանք կառավարող «ֆեյքֆաբրիկաների» մասին: Սրան պետք է վերջ տալ, որքան էլ դա Ձեր համար անցանկալի լինի՝ քաղաքական շահի և ժամանակակից քաղտեխնոլոգիաների ազդեցության առումով, կամ էլ չբխի Ձեր շահերից: Այս անհանդուրժողականության, չարության, մաղձի և հոգեբանական բռնության լաբորատորիաներին պետք է վերջ տալ: Անմարդկային երկուստեք ատելությունը և պրոպագանդան այլևս դարձել են անտանելի և չափազանց վտանգավոր: Շատ կարճ ժամանակ անց այս բաց թողնված «Ջինը» այլևս անկառավարելի է դառնալու և մաղձի էֆֆեկտը ուղղվելու է հենց Ձեր դեմ և դառնա պայքարի անընդունելի ձեռագիր և ոճ: Այս ամենի վերջը պետք է տաք հենց Դուք»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից